Ինչպե՞ս են հրապարակվող թվերն ազդում աղքատության իրական մակարդակի վրա. «Շանթ»-ի հարցը վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ինչպե՞ս են հրապարակվող թվերն ազդում աղքատության իրական մակարդակի վրա. «Շանթ»-ի հարցը վարչապետին

22:22 19.04.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նորանշանակ վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: Արամ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին հարց է ուղղել երկրում աղքատության ցուցանիշի վերաբերյալ:   

«Ենթադրենք՝ ՀՆԱ-ն ավելացել է 10 կամ 20 անգամ: Եթե մարդու աշխատավարձը 150 հազար դրամ է, իսկ ձմռանը գազի համար պետք է տա 30 հազար դրամ, այդպես էր 2007-ին, այդպես էր 2017-ին, ինչպե՞ս են այդ 10 անգամ բարձրացած ՀՆԱ-ն կամ բանկերի ավանդները կամ բոլոր թվերը անդրադառնալու մարդու առօրյայի վրա»:

Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Եթե նույնը լինի՝ մարդու առօրյայի վրա, իհարկե, չի անդրադառնա: Ընդհակառակը, մարդու պահանջները կմեծանան, առօրյան կմնա նույնը, դժգոհությունը կմեծանա, բայց որպեսզի ենթադրություններով չխոսենք, եկեք թվերով խոսենք. նվազագույն ամսական աշխատավարձը 2007 թ. եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար է, գրեթե 4 անգամ ավելացել է: Միջին ամսական աշխատավարձը եղել է 62 հազար, միջինն եմ ասում, եթե տարվա արդյունքներով ասեմ, ավելի բարձր կլինի, հիմա 184 հազար է, 3 անգամ ավելացել է: Արդյո՞ք սա փոփոխություն չէ:  Բա ինչպե՞ս անենք, որ 100 անգամ ավելանա: Եվ, ընդհանրապես, աշխարհում կա՞ այդպիսի օրինակ, որ միանգամից 100 անգամ ավելանա: Չկա այդպիսի բան: Որպեսզի ավելի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, պետք է ասեմ, որ իրական միջին աշխատավարձի ինդեքսն այն ժամանակվա 100-ի վրա հիմա 168 տոկոս է, այսինքն՝ մարդկանց կյանքը բարելավվել է: Ակնհայտ է դա: Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա պետք է ասեք, որ՝ բա եթե բարելավվել է մարդկանց կյանքը, ինչո՞ւ 30 տոկոս աղքատություն կա հանրապետությունում: Մարդիկ բնավորություն ունեն թվերը կլորացնելու դեպի բացասական կողմը: Այո´, աղքատությունը մեր երկրում կազմում է 29.2 տոկոս, բայց պետք է ասեմ, որ աղքատությունը գնահատական է, իսկ ՀՆԱ-ն ճշգրիտ թվերի հանրագումար է: Սա գնահատական է՝ հենված մի անգամ 5000, մի անգամ 6000 տնային տնտեսությունների արդյունքների վրա, և աղքատությունը գնահատվում է ո´չ թե եկամուտով, այլ սպառումով: Այստեղ մտածելու տեղ կա»: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP