Հնարավոր չէ պայմանավորվածություններ խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է․ Փաշինյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Հնարավոր չէ պայմանավորվածություններ խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է․ Փաշինյանը՝ Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցից հետո

23:12 01.10.2018

Հանրապետության հրապարակում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հրապարակային բանակցությունը:

Բացօթյա քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը խոսել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին, ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու պահանջները: Բանակցության ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

«Մենք մտքեր փոխանակեցինք և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն հիմա, ապա «Իմ քայլը» դաշինքը կարող է կրկին 80 տոկոս հավաքել և այդպիսի պատկեր լինի ԱԺ-ում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ այսօր գործող Սահմանադրությամբ խորհրդարանի առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր։

Լրագրողի հարցին, թե բովանդակության առումով ինչպես են ընթացել բանակցությունները, Փաշինյանը պատասխանեց.

«Էս պահին ՀՀԿ-ականները հրապարակային հայտարարում են, որ ընտրությունները պետք է լինեն 2022 թվականին։ Սա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև քաղաքական գործընթացների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են։ Մինչև այդ հարցը չլուծվի, ոչ մի ուրիշ հարց չի լուծվելու։ Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Եթե որեւէ քաղաքական ուժ դիմադրում է այդ պրոցեսին, նշանակում է՝ ուզում է, որ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ։ Դա սխալ մոտեցում է»։

Լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ականները կարող են պայմանավորվել, ապա պայմանավորվածությունը խախտել՝ վարչապետն պատասխանեց․

«Հիմա հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է»:

Վարչապետը հավելել է նաև, որ  բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, որից հետո կրկին կհանդիպի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

15:10 28.04.2025

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։   ...

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

15:05 28.04.2025

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...

SHANTNEWS

15:00 28.04.2025

SHANTNEWS

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

14:46 28.04.2025

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

Թեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

BACK_TO_TOP