Մոմավառություն և հոգեհանգստի արարողություն Գյումրիում՝ Շառլ Ազնավուրի արձանի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+5.09 oC

Մոմավառություն և հոգեհանգստի արարողություն Գյումրիում՝ Շառլ Ազնավուրի արձանի մոտ

22:26 01.10.2018

Այսօր Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրրի հիշատակին։ Ազնավուրի արձանի մոտ են հավաքվել բազմաթիվ գյումրեցիներ։ Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ են խոնարհել աշխարչհահռչակ շանսոնյեի հիշատակին, մոմավառություն կազմակերպել, մատուցվել է նաև հոգեհանգստի կարգ։

Շառլ Ազնավուրին Գյումրիում հիշում են ոչ միայն որպես աշխարհահռչակ հայի, երգչի, հասարակական գործչի  ու բարերարի, այլ առաջին հերթին մարդու, ով քաղաքի կողքին էր 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Շառլ Ազավուրն այդ տարիներին հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական ասոցիացիան, որին տարիներ շարունակ հանգանակում էր իր համերգներից ստացված ողջ հասույթը և այդ միջոցներն ուղղվում էին Հայաստանին։

Ի նշան երախտագիտության՝ 1996-ին առաջացավ Գյումրիում Ազնավուրի արձանը տեղադրելու գաղափարը։ Այն իրականություն դարձավ 5 տարի անց՝ 2001 թվականի սեպտեմբերի 22-ին։ Կենդանության օրոք աշխարհահռչակ շանսոնյեն արձան ունեցավ հայրենիքում։ Այսօր հիշատակի արարողությանը մասնակցել է նաև արձանի հեղինակը՝ քանդակագործ Սամվել Պետրոսյանը, ով հիշել է, թե ինչպիսին էր Շառլ Ազնավուրի արձագանքը արձանը տեսնելիս։

«Հոյակապ է, արձանն ավելի երիտասարդ է, քան ես։ Ես փոքր եմ, իսկ արձանը շատ նեծ է, չեմ կարող ինչ հետ տանել։ Այն կձգեմ ձեզի»,- այն ժամանակ ասել էր Շառլ Ազնավուրը։

Գյումրիի հրապարակը, որտեղ կանգնեցվել է հուշարձանը, նույնպես կրում է աշխարհահռչակ շանսոնյեի անունը։ Շառլի հրապարակում այսօր մի քանի ժամ հնչել են նրա լավագույն ստեղծագործությունները։                 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP