Ցուցարարները նստարաններով փակել են Անիի համայնքապետարանի շենքի մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+5.09 oC

Ցուցարարները նստարաններով փակել են Անիի համայնքապետարանի շենքի մուտքը

21:52 01.10.2018

Մեկ ամսից ավելի է Անի համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար, Մարալիկի նախկին քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նստացույցեր, երթեր անցկացնելուց, ճանապարհ փակելուց հետո ցուցարարները այսօր էլ անցել էին նոր գործողությունների ու վաղ առավոտից նստարաններով փակել են Անի համայնքապետարան մուտքն ու ելքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել։

Այս անգամ ակցիայի մասնակիցներին էին միացել նաև համայնքի ավագանու երկու անդամներ, ովքեր վստահեցնում էին, որ ավագանու նիստերը ձևական բնույթ են կրում ու թափանցիկ  չեն:

«Առաջարկություն  է եղել մեր կողմից,ավագանու մի քանի անդամների կողմից, որպեսզի դարձնենք ժողովրդի սեփականությունը էն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում ներսում  ու մինչև հիմա լսել ենք ընդամենը պատասխաններ, որ մենք  նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,- իր դժգոհությունն է հայտնել Սառնաղբյուր համայնքից ընտրված ավագանու անդամ Գևորգ Շաբոյանը։

«Ավագանու ինստիտուտը որպես այդպիսին  չի գործում մեր համայնքում, ավագանու նիստերին մարդիկ առանց հասկանալու  քվեարկողներ են միայն, ու մեծամասնությունն իրենց կողմնակիցներն են»,- պարզաբանել է Ձորաղբյուրի ավագանու ներկայացուցիչ Ագուն Սաղաթելյանը։

Շենքում մնացել էին միայն պահակն ու հավաքարարը, ովքեր ավելի վաղ էին հասցրել գալ աշխատանքի , քան ցուցարարները: Անի համայնքի բնակիչները Արտակ Գևորգյանին մեղադրում են մի շարք  չարաշահումների, անգործության, հարազատներին ու բարեկամներին տարբեր պաշտոնների նշանակելու մեջ։ Պարզվեց, որ Արտակ Գևորգյանը ինչպես նախորդ բողոքի ժամանակ էր ,այսօր էլ աշխատանքի չէր եկել և փոխանցել էին բողոքավորներին, որ շրջայցով գյուղերում է գտնվում:

Իսկ մենք նրան հանդիպեցինք Մարալիկի Արվեստի դպրոցի դահլիճում՝ համախոհների հետ խորհրդակցություն անցկացնելու ժամանակ: Բողոքի ակցիայի մասին տեղեկացել է առավոտյան և դիմել ոստիկանություն։ Նա չի պատրաստվում հրաժարական տալ :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

17:50 27.11.2024

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան: Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով […] ...

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP