Ինչպես Կլոպը համոզեց Մխիթարյանին մերժել «Լիվերպուլին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ինչպես Կլոպը համոզեց Մխիթարյանին մերժել «Լիվերպուլին»

12:35 13.10.2017

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի`«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ հեղինակավոր «Goal.com» ինտերնետ-պարբերականը հետաքրքիր հոդված է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

Հոդվածի հեղինակը գրել է, որ Մխիթարյանը կարող էր այս խաղում դաշտ դուրս գալ «Լիվերպուլի» կազմում, սակայն 2013 թվականին մերժել է լիվերպուլցիներին՝ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պատճառով: Տևական ժամանակ «Լիվերպուլի» սկաուտները հետևել են Մխիթարյանի խաղին, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը 2013 թվականին նույնիսկ մի քանի հեռախոսազրույց է ունեցել Մխիթարյանի հետ համոզել նրան «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին: Այդ զրույցներից հետո Մխիթարյանը մտածել է «Լիվերպուլ»տեղափոխվելու ուղղությամբ, բայց երկու շաբաթ անց կտրուկ որոշել է «Բորուսիա» տեղափոխվ: Եվ պարզվում է՝ նրան մտքափոխ է արել «Բորուսիայի» նախկին և «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Կլոպը 4 տարի առաջ ընդհատել է իր արձակուրդը, որպեսզի հանդիպի Մխիթարյանի հետ և համոզի նրան տեղափոխվել «Բորուսիա».«Ես ընտրեցի Դորտմունդը, քանի որ ինձ դուր եկավ, թե ինչպես են խաղում այնտեղ: Ֆուտբոլիստները ևս սիրեցին ինձ, և այնտեղ էր մեծագույն մարզիչ Յուրգեն Կլոպը: Նրա հետ խոսելուց հետո որոշումս հստակ կայացրի: Ես ցանկանում էի տեղափոխվել միայն Դորտմունդ»,- ասել է Մխիթարյանը «11 Freude»-ին տված հարցազրույցում: «Դորտմունդում անցկացրած մի քանի խաղից հետո ես սթրեսի մեջ էի, երբ մենք շատ վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճանապարհը: Նա աջակցում էր ինձ և ասում էր, որ պետք է գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ օրեր դեռ կլինեն: Նա օգնել է ինձ դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

19:58 27.11.2024

Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

19:54 27.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ճանապարհահատվածի մշակման աշխատանքներով պայմանավորված՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Արթիկի տարածաշրջանի […] ...

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

19:50 27.11.2024

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

19:46 27.11.2024

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...

BACK_TO_TOP