Ամուլսար տանող ճանապարհներն արդեն 100 օր է՝ փակ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ամուլսար տանող ճանապարհներն արդեն 100 օր է՝ փակ են

12:12 01.10.2018

Արդեն հարյուր օր է, ինչ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհին բողոքի ակցիա են իրականացնում հարակից գյուղերի բնակիչները, բնապահպաններն ու ակտիվիստները: Վերջիններս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են իրենց գորոծողությունները:

Բողոքի գործողության նախաձեռնողներից մեկի՝ Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանի խոսքով՝ Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեության ամեն օրը բնապահպանական մեծ վտանգ է ներկայացնում: Ակտիվիստները շեշտել են, որ պայքարը կշարունակեն մինչև հանքարդյունաբերող ընկերությունը հրաժարվի գործունեությունից:

Հանքի փակումից հետո նրանք պատրաստվում են իրագործել Ջերմուկում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրենց գաղափարները:

«2011 թվականի աշնանից է սկսվել, բայց տեղացիների ակտիվ ներգրավվածությունը սկսվել է այս տրիա: Երիտասարդներով կարողացանք համախմբվել մի գաղափարի շուրջ, որն ուղված էր ՀՀ տնտեսության կողմնորոշմանը: Հանքարդյունաբերությունը մեծ ռիսկեր ունի Հայաստանի ու առաջին հերթին Ջերմուկի համար: Նոր քաղաքական որոշումներ պետք է կայացվեն, իսկ տնտեսությունը՝ դրվի նոր ռելսերի վրա: Ամուլսարի պայքարը խթան էր պետության համար, որպեսզի վերջինը մտածեր տնտեսական նոր քաղաքականության զարգացման մասին»,- ասաց Վազգեն Գալստյանը:

Ակտիվիստներից Շիրակ Բունիթայյանն էլ նշեց, որ Ամուլսարի շահագործումն ունի մի շարք ռիսկեր, սկսած՝ բնապահպանականից մինչև առողջապահական:

«Ամուլսարը գտնվում է հանքաջրաբուժական առողջարանին շատ մոտ, այսինքն՝ այստեղ գոյություն ունի առողջարանի խնդիր: Ես ուսումնասիրել եմ և երկիր մոլորակի վրա չեմ գտել մի վայր, որտեղ մետաղական հանքը գործում է առողջարանի մոտ»,- ասաց ակտիվիստը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP