Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2024
  • $
    388.33
  • RUBLE
    4.45
  • 414.93
WEATHER
+15.09 oC

Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին

13:09 01.10.2018

Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել էին, որ ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների համար կստեղծի ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով:

«Հույս ունենք, որ մինչ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների երկրորդ ալիքը, այս մեխանիզմը կսկսի գործել»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ իրենք տեղյակ են ծրագրի ձախողման փորձերի մասին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուգաչովան գրեթե դադարել է դուրս գալ Կիպրոսի իր տնից

00:00 27.06.2024

Պուգաչովան գրեթե դադարել է դուրս գալ Կիպրոսի իր տնից

Երգչուհի Ալլա Պուգաչովան Կիպրոսում շոգի պատճառով գրեթե դուրս չի գալիս տանից։ Այս մասին kp.ru-ին հայտնել է արտիստուհու շրջապատից աղբյուրը։ «Նա իրեն լավ չի զգում։ Նա նստած է օդորակիչների տակ իր տանը», – ասել է աղբյուրը: Աղբյուրը նշում է, որ երգչուհին դժվարությամբ է դիմանում շոգին, քանի որ սրտի հետ կապված խնդիր ունի և խնդիրներ ունի անոթների […] ...

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում

23:52 26.06.2024

Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում

Ռումինական «Ֆարուլն» ընկերական խաղում 5-3 հաշվով առավելության է հասել մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ: Ռումինական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը: Նա խաղացել է մեկնարկային կազմում ու 11-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-1։ Հիշեցնենք, որ «Զիմբրուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» հետ: ...

Բժիշկը գնահատել է ծոմի օրերի արդյունավետությունը քաշի կորստի համար

23:45 26.06.2024

Բժիշկը գնահատել է ծոմի օրերի արդյունավետությունը քաշի կորստի համար

Չկան գիտական ​​ապացույցներ քաշի կորստի համար ծոմ պահելու օրերի արդյունավետության մասին: Դրանք նույնպես չունեն դետոքսային ազդեցություն օրգանիզմի վրա։ Այս մասին Газета.Ru-ին ասել է Docmed ապացույցների վրա հիմնված բժշկական կլինիկաների ցանցի էնդոկրինոլոգ, սննդաբան Օլգա Չուխաչովան։ «Ընթացիկ հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ ընդհատվող ծոմապահությունը, ներառյալ ծոմի օրերի տատանումները, ավելի արդյունավետ չեն մարմնի քաշը նվազեցնելու համար՝ համեմատած […] ...

Մրցավարի օգնականը խաղի ժամանակ ուշագնաց է եղել. Կոպա Ամերիկա

23:40 26.06.2024

Մրցավարի օգնականը խաղի ժամանակ ուշագնաց է եղել. Կոպա Ամերիկա

Կոպա Ամերիկայի խմբային փուլի Պերու-Կանադա խաղի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Գլխավոր մրցավարի օգնական Ումբերտո Պանջոյը կորցրել է գիտակցությունը և ընկել է խոտածածկին, հաղորդում է ESPN-ը։ Բժշկական անձնակազմը օգնություն է ցուցաբերել, որից հետո Պանջոյին դաշտից դուրս են բերել պատգարակով: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ մրցավարն արևահարվել է: Այդ խաղում Կանադայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով: […] ...

Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռիչքների համար

23:36 26.06.2024

Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանի տարածքով թռիչքների համար

2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար Armaeronavigation-ին վճարել են 49.459 եվրո։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Վճարումը կատարվել է Eurocontrol կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված կարգով։ Eurocontrol-ն օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է: ...

Չենդլերի հետ մենամարտից հրաժարվել եմ հանուն երկրպագուների. Մաքգրեգոր

23:30 26.06.2024

Չենդլերի հետ մենամարտից հրաժարվել եմ հանուն երկրպագուների. Մաքգրեգոր

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի դեմ մենամարտից հրաժարվելու իրական պատճառը: «Ինչպե՞ս կարող էի արդարանալ երկրպագուների առջև: Չցանկացա նման վնասվածքով օկտագոն դուրս գալ, որ հետագայում ասեմ, որ արել եմ դա: Ես հարգում եմ երկրպագուներին, նրանք բավականին մեծ գումար են վճարում, որպեսզի տեսնեն իմ լավագույն վիճակը, իսկ նման […] ...

BACK_TO_TOP