Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է. Financial Times-ը՝ Արմեն Սարգսյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է. Financial Times-ը՝ Արմեն Սարգսյանի մասին

16:57 29.09.2018

Ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս հարցին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը:

Ըստ հոդվածագրի՝ Արմեն Սարգսյանը զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։

«Նախագահ ընտրվելուց հետո նա փորձել է հանգստացնել Հայաստանում քաղաքական տագնապը: Նա այն քիչ նախագահներից է, որը նաև ֆիզիկոս է: 65-ամյա նախագահը Լենինի մրցանակի դափնեկիր է և Քեմբրիջի համալսարանում  եղել է Սթիվեն Հոքինգի նախկին գործընկերը»,- գրում է պարբերականը:

Հոդվածագիրը հիշատակում է նաև այն փաստը, որ Արմեն Սարգսյանը նաև «Տետրիս» խաղի գյուտարարներից է: Ըստ պարբերականի՝ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ավանդական քաղաքականության մեկնաբանությունը պետք է թարմացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկան է վերաիմաստավորվել։ Եթե պոստ-նյուտոնյան աշխարհը գծային էր, կանխատեսելի և անգամ դետերմինացված, ապա քվանտային աշխարհը շատ անորոշ է, փոխկապակցված և կարող է փոխվել՝ կախված ուսումնասիրողի դիրքերից։

«Մեր կյանքում շատ բաներ ունեն քվանտային վարք։ Մենք դինամիկ փոփոխությունների միջով ենք ապրում։ Կարծում եմ՝ պետք է մեր աշխարհին նայենք բոլորովին այլ ձևով»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը լավագույն օրինակն են նրա, թե ինչպես է քվանտային քաղաքականությունն աշխատում գործնականում։

Նա գրում է, թե ինչպես Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով նախկին նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ: Նկատում է, որ ցուցարարների մեծ մասը ոչ թե կազմակերպված ընդդիմության անդամներ էին, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոբիլիզացված անձինք։

«Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ։ Կալիֆոռնիայում բնակվողները, տեսնելով թե ինչ է կատարվում իրենց սիրելի երկրում, արձագանքում են։ Սա նոր քվանտային որակների օրինակ է»,- նշել է է հանրապետության նախագահը։

Հոդվածագիր Ջոն Թորնհիլը, ով նաև Financial Times պարբերականի խմբագիրներից է, ավելացրել է, որ թեպետ Սարգսյանը փորձարկել է իր տեսությունը՝ բացատրելու այս քաղաքական դինամիկ գործընթացները, այդուհանդերձ, նա դեռևս որոնում է դրանք կառավարելու լավագույն լուծումները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը

20:35 29.04.2025

Հայ ծանրորդները մեկնել են Պերու՝ մասնակցելու պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հայաստանի պատվիրակությունը այսօր մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կմասնակցի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: ...

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

20:20 29.04.2025

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

BACK_TO_TOP