Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան

16:18 29.09.2018

Դիլիջանի թունելում կեսօրից առաջ բռնկված հրդեհը մարվել է։ Թունելի երկու ելքերից էլ հիմա ծուխ է դուրս գալիս, անցուղին դեռ չի բացվել, բայց հիմնական վտանգն արդեն անցել է, տուժածներ չկան։ Հիմա աշխատանքներ են տարվում թունելը բացելու համար։

Մինչ այդ Դիլիջան գնացողները պետք է շրջանցեն թունելն ու անցնեն Սեմյոնովկա գյուղի ճանապարհով

Սևան-Դիլիջան թունելի տնօրեն Ռուբեն Նավասարդյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնել է, որ բեռնատարը գալիս էր Վրաստանից ու բերում էր կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ։

Բեռնատարի հրդեհը նախնական վարկածով սկսվել է շարժիչից, հենց թունելով անցնելու պահին: Վարորդը, որ Հայաստանի քաղաքացի չէ, կարողացել է ժամանակին լքել մեքենան ու բարեբախտաբար ողջ է մնացել։

Թանձր ծխի ու բարձր ջերմաստիճանի պատճառով փրկարարներն ու հրշեջները մեքենային չեն կարողացել մոտենալ։ Հրշեջները թունելի երկու կողմից  աշխատել են հրդեհը մարելու, մարդկանց թունելից դուրս բերելու ուղղությամբ։

Ծխի նոսրանալուց հետ միայն մեր նկարահանող խումբը կարողացել է մասնագետների հետ մոտենալ այրված մեքենային: Նույնիսկ արդեն ամբողջովին այրված մեքենան դեռ շարունակում էր բարձր ջերմություն արձակել: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ կրակը վնասել է նաև թունելի ենթակառուցվածքները՝ ջրի և օդափոխության խողովակները, իսկ հրդեհի պատճառը վերջնական կպարզվի միայն մեքենայի մնացորդների դուրսբերումից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

12:42 28.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:35 28.04.2025

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:28 28.04.2025

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

12:17 28.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

12:07 28.04.2025

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:02 28.04.2025

Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP