Սուբվենցիոն ծրագրերից Շիրակի մարզում օգտվելու հնարավորություն ունեն միայն խոշորացված համայնքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Սուբվենցիոն ծրագրերից Շիրակի մարզում օգտվելու հնարավորություն ունեն միայն խոշորացված համայնքները

22:43 29.09.2018

2018 թվականին Շիրակի մարզից  կառավարություն է ներկայացվել 19 սուբվենցիոն ծրագիր, որից հաստատվել են միայն 9-ը, չորսը գտնվում են ավարտման փուլում:

Սոցիալական նշանակության սուբվենցիոն ծրագիր ներկայացնելու դեպքում  կառավարությունը համաֆինանսավորում է  40, իսկ տնտեսական ծրագրի դեպքում՝ 30 տոկոսը, գումարի մնացած մասը պետք է համայնքային բյուջեից տրամադրվի:Համաֆինանսավորման հարցում էական նշանակություն ունի նաև  համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից: Երևանին  մոտ   գտնվող  մարզերից  ներկայացված  սուբվենցիոն  ծրագրերը  պետական բյուջեից  համաֆինանսավորվում  է տասը տոկոսով պակաս:

Շիրակի մարզի 42 համայնքներից այս տարի կառավարությանը ծրագիր է  ներկայացրել 11 համայնք, 25 համայնքներ, գործող կարգի համաձայն, զրկվել են ծրագիր ներկայացնելու հնարավորությունից, քանի որ, ըստ  պահանջի, սուբվենցիոն ծրագիրը հաստատվելու դեպքում մինչև 500 միլիոն բյուջե ունեցող համայնքների ներդրումը պետք է լինի 5 միլիոն դրամ, 500 միլիոնից  մեկ միլիարդ  դրամ բյուջեի դեպքում ՝ 25 միլիոն,իսկ մեկ միլիարդից ավելի բյուջե ունենալու դեպքում պահանջվում է 50 միլիոն դրամ համաֆինանսավորում:

Շիրակի մարզի համայնքների ֆոնդային բյուջեն քիչ է ու երբեմն առաջնային խնդիրնեով ծրագրեր ներկայացնելու հնարավորությունից զրկվում են ու այս դեպքում մարզում շահեկան դիրքում են հայտնվել հիմնականում խոշորացված համայնքները: Մարզպետարանը պատրաստվում է դիմել Կառավարությանը՝  ներդրումային գումարի շեմը նվազեցնելու առաջարկով:

Այս տարի Կառավարության հաստատած  սուբվենցիոն ծրագրով  Գյումրիի   Մուշ 2/2 թաղամասում իրականացվում է զբոսայգու շինարարություն, մյուս երկու ծրագրերով քաղաքի համար  ձեռք կբերվեն ինքնաթափ ու աղբատար 5 մեքնենաներ: Իսկ գյուղական համայնքներից Ազատանում կատարվել է գլխավոր ճանապարհի ասֆալտապատում, Կամո համայնքում կառուցվում է մանկապարտեզի նոր շենք, իսկ Նոր Ախուրյան գյուղի 1.3 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP