19:21 18.04.2018
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքն այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Մասնակիցներն իրենց գործողությունները շարունակում են երթերով։
Հանրապետության հրապարակում հանրահավաքն արդեն սկսվել է: Բողոքի ակցիայի կազմակերպիչները կարդացին այն պատգամավորների անունները, որոնք կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Ցուցարարներն այդ անուններին արձագանքեց բացասական բղավոցներով:
Ցուցարարները ԱԳՆ-ի շենքի դիմացից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Այս պահին նրանց առաջին խմբերը Ամիրյան փողոցից մտնում են հրապարակի տարածք: Նրանց երթը ղեկավարում է Շահեն Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանը դեռ չի միացել նրանց:
«Ապրիլի 13-ից անցկացվող հանրահավաքները, երթերն անցկացվում են «Հանրահավաքների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, առանձին դեպքերում հանցավոր դրսևորումներով, զանգվածային անկարգություններով»,- լրագրողներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա անդրադարձել է նաև նախորդ օրը ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին՝ այն որակելով որպես «զանգվածային անկարգություններ»:
Մուրադյանի խոսքերով` անկարգություններին մոտ 70 մարդ է մասնակցել, որոնցից 7-ին բերման են ենթարկել: Մուրադյանի փոխանցմամբ՝ սադրիչներին վրդովվեցրել են «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող մաքրման աշխատանքները, ինչից հետո էլ տեղի են ունեցել անկարգությունները: Պաշտոնյան նշել է, որ երեկվա անկարգությունների ժամանակ 3 ոստիկանական մեքենա է վնասվել, ու արդեն քրեական գործերն են հարուցվել նշյալ դեպքերի կապակցությամբ:
ShantNews.am-ը պաշտոնյայից ճշտել է` արդյո՞ք զանգվածային անկարգությունների մասնակիցները կապ ունեն ցույցերի մասնակիցների հետ, ինչին ի պատասխան, Վահագն Մուրադյանը նշել է, որ իրենց ունեցած տվյալներով՝ այդ անձինք մասնակցել են ցույցերին:
Ժամեր առաջ Գյումրիում բերման ենթարկված ակտիվիստներից չորսն ազատ են արձակվել ժամը 18:15-ին, հաղորդում է ShantNews.am-ի Գյումրիի թղթակիցը: Ակտիվիստներն արդեն միացել են Գյումրիի Թատերական հրապարակում հավաքված մյուս ցուցարարներին։
Ցուցարարների «պաշարած» նախարարությունների աշխատակիցները շենքից դուրս եկան և հետնամուտքով լքում են տարածքը: Ցույցը ղեկավարում է Շահեն Հարությունյանը, որը քիչ առաջ զրուցում էր Վալերի Օսիպյանի հետ: ShantNews.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց, որ Օսպիյանի հետ խոսում էին սադրիչների և կազմակերպվող սադրանքների մասին:
«Մենք ժամը 7-ին պետք է բարձրանանք դեպի Հանրապետության հրապարակ, Նիկոլ Փաինյանն էլ շուտով կվերադառնա»,– ասաց Շահեն Հարությունյանը։
Ցույցերն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի խոստացած 1․5 ժամն արդեն լրացել է, և նա դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում է, ըստ երևույթին, ցույցի նախաձեռնող խմբի խորհրդակցությունը դեռ չի վերջացել:
Երևանի փողոցներով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի մասնակիցներն անցել են առնվազն 9․3 կիլոմետր ճանապարհ։ Ցուցարարներն անցել են Բաղրամյան, Մաշտոց, Կորյուն, Չարենց, Ալեք Մանուկյան, Վարդանանց, Չարենց, Նար-դոս, Տիգրան Մեծ, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութ ու Վազգեն Սարգսյան փողոցներով։
Այդ ամբողջ ճանապարհը ցուցարարները որոշ ընդմիջումներով հաղթահարել են ավելի քան 6 ժամում։ Google Maps համակարգի հաշվարկի համաձայն՝ անդադար ու առանց կանգառների քայլելու դեպքում կարելի էր անցնել 2 ժամում։
Ցուցարարների տեղափոխությունը, ինչպես ասում են ֆիզիկոսները, եղել է 1․25 կիլոմետր։ Իսկ առավելագույն կարճ ճանապարհով այդտեղ կարելի էր հասնել 19 րոպեում՝ 1․6 կմ ճանապարհ անցնելով Հյուսիսային պողոտայով կամ Մաշտոցի պողոտայով։
ՀՀ ԱԳՆ շենքի մոտ իրավիճակը լարված է, տարածքում ոստիկանական ուժեր են կուտակել և չեն թողնում, որ լրագրողները առաջ գնան: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանել է, որ մոտ 20 րոպեից աշխատանքային ժամերը վերջանում են և պետք է պաշտոնյաները շենքից դուրս գան, և նրանց պետք է ճանապարհ տալ: Ցուցարարները ԱԳՆ շենքի բակից գնացել են դեպի Վազգեն Սարգսյան փողոց, որը շարունակում է միակողմանի փակ մնալ:
ՀՀ ԱԳՆ շենքի մոտից Նիկոլ Փաշինյանը 1-1․5 ժամով գնացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ քննարկումների: Մինչ այդ ցուցարարները հավաքված են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Վազգեն Սարգսյան փողոցը միակողմանի փակ է։
«Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ՀՀ Ոստիկանության բաժանմունքներում 18.04.2018 թվականի դրությամբ բերման է ենթարկվել 84 քաղաքացի, 54-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- ShantNews.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ բերման ենթարկվածներից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Մյուսների նկատմամբ հանցագործության կատարման կասկածանքով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննական մարմինը նյութեր է նախապատրաստում դատարան ներկայացնելու համար:
Հանրահավաքի մասնակիցները Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ, որտեղ Փաշինյանը կոչ արեց տեղավորվել ու շրջափակել շենքը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի նախապես արած հայտարարության՝ մինչև 19.00 նրանք կլինեն Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաքի կազմակերպիչը հայտարարություն կանի:
Մինչ այդ ցուցարարներից մեկը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց Kanye West-ի All day nigga երգի՝ ցույցերի թեմատիկայով վերամշակման ենթարկված նոր տարբերակը:
Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ շարունակում է նստած մնալ Գրիգոր Լուսավորիչ փողոցի մեջտեղում. ցուցարարների մի մասը նստած է Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց: Նրանք այս պահին հաց են ուտում: Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակ է, և այդ հատվածում երթևեկություն չկա:
Ֆրանսիայի հրապարակում մի խումբ ցուցարարներ ցանականում էին փակել փողոցը, սակայն ոստիկանական ուժերը արագ ժամանեցին դեպքի վայրը ու ևս մի քանի ցուցարարների բերման ենթարկեցին: Այժմ հրապարակի երթևեկությունը վերականգնված է:
Քայլերթի մասնակիցները փակել են Երևանի քաղաքապետարանի բոլոր մուտքերը: Ցուցարարներն այժմ դուրս են կանչում քաղաքապետին:
Ցուցարարները փակել են Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկն ու երթևեկությունը կաթվածահար արել այնտեղ: Ցուցարարները նստացույց են անում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները ՄԻՊ աշխատակազմի կողմից ամփոփովել և ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին։
Երթի մասնակիցներն այս պահին շարժվում են Ալեք Մանուկյան փողոցով, որտեղ մի շարք ուսհաստատություններ են գտնվում: Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում է ուսանողությանն ու դասախոսներին այսօրվա հանրահավաքին միանալու համար:
Shantnews.am-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանից ճշտել է՝ արդյո՞ք նրանք այսօր գիշերելու են փողոցում, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել է, որ իրենք այս պահին անտրամաբանական են համարում այդ քայլը: Նա ընդգծել է, որ իրենք իրենց չեն կաշկանդում որևէ տարբերակով:
«Հավաք ենք անում այնտեղ, որտեղ ցանկանում ենք»,- նշել է Փաշինյանը:
Քիչ առաջ երթի մասնակիցներն ավարտեցին հավաքը ԵՊՀ-ում: Այս պահին երթի մասնակիցներն Ալեք Մանուկյան փողոցում են:
Ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին SHANTNEWS․AM-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր ուսումնական հաստատություններին չփակել դռներն ուսանողների վրա:
Shantnews.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցներն այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համալսարանի տարածքում 15 րոպե հավաք կանցկացնեն, այնուհետ կշարունակեն երթը:
Քիչ առաջ վերականգնվել է Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը՝ բոլոր 4 ուղղություններով:
Ընդդիմադիրների երթն այս պահին ընթանում է Կորյունի փողոցում: Ակտիվիստները «Միացե՛ք», «Դասադուլ» կոչերով դիմում են այն քաղաքացիներին, որոնք հետևում են երթի ընթացքին:
Բանակցություններից հետո ոստիկանությունը թույլատրեց երթի մասնակիցներին շարժվել Մաշտոցի պողոտայով դեպի Հերացու, այնուհետ Աբովյան փողոցներ: Այս պահին երթի մասնակիցները կոչերով շարժվում են Մաշտոցի պողոտայով:
Shantnews.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանությունը շրջափակեց Ֆրանսիայի հրապարակը: Այս պահին Նիկոլ Փաշինյանը բանակցում է ոստիկանների հետ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք շարժվում են այլ փողոցներ՝ փակելու դրանք և հավաքելու իրենց կողմնակիցներին։ Սակայն հանրահավաքի մասնակիցների մի մասը շարունակելու է մնալ վարչապետի նստավայրի դիմաց՝ փակ պահելու համար դրա մուտքը։
ShantNews.am-ի լրագրողը տեղից հայտնում է, որ հանրահավաքի մեծ մասը ուսանողներն են։ նրանք փակ են պահում վարչապետի նստավայրի մուտքը։ Հանրահավաքի մասնակիցների մի մասը Նիկոլ Փաշինյանի հետ շրջում է մոտակա տարածքում՝ շարժվելով Բաղրամյան-Դեմիրճյան և Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկներում։
Ֆրանսիայի հրապարակում մնացել է ցուցարարների փոքրաթիվ խումբ, քանի որ մեծ մասը գնացել են Բաղրամյան պողոտա։ Այս պահին փակ են Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցները։
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հանրահավաքի մասնակիցների մի մասը հասավ Բաղրամյան 26՝ վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայր։ Նրանց մուտքը շենքի տարածք արգելափակված է նաև ոստիկանական ուժերով։ Մինչ այդ ոստիկանական ուժերը հավաքված էին Դեմիրճյան փողոցում, որտեղից էլ տեղափոխվել են վարչապետի նստավայրի դիմաց։
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...