Էրդողանն ու Մերկելը դեմ են գնացել Թրամփին Ռուսաստանից գազ գնելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Էրդողանն ու Մերկելը դեմ են գնացել Թրամփին Ռուսաստանից գազ գնելու հարցում

15:31 28.09.2018

Ռուսաստանից գազ գնելու իրենց իրավունքը հաստատելու համար Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարները դեռևս հուլիսին դեմ են դուրս եկել ԱՄՆ նախագահին։ Այս մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա բացահայտել է, որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդիմանել է դաշնակից երկրների ղեկավարներին՝ մատնացույց անելով, որ նրանք գազ են գնում Ռուսաստանից ու դրանով սնում են Մոսկվային։ Էրդողանի խոսքերով՝ Թրամփի բառերը Թուրքիային չեն վերաբերվել, սակայն ինքը արձագանքել է ու ասել.

«Մենք մեր բնական գազի 50 տոկոսը ստանում ենք Ռուսաստանից, իսկ եթե մենք չգնենք դա, մեր քաղաքացիները կսառչեն ձմռանը»։

Հետո, ըստ Էրդողանի, նույն բովանդակությամբ խոսել է նաև Գերմանիայի կանցլերը։

«Գերմանիան Ռուսաստանից ստանում է գազի 38 տոկոսը, և նա նույնպես չի կարող թույլ տալ, որ իր ժողովուրդը սառչի»,- Թուրքիայի նախագահի փոխանցմամբ՝ ասել է Անգելա Մերկելը։

Թուրքիայի նախագահն այս մասին պատմող իր հարցազրույցի ընթացքում նաև անընդունելի է համարել ամերիկյան կողմի այն քաղաքականությունը, որով Վաշինգտոնն իր գործընկերներին ստիպում է միանալ հակառուսական պատժամիջոցներին։

«(ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի) դահլիճում հնչած ծիծաղը, երբ Թրամփը խոսում էր տնտեսական իրավիճակի մասին, բացահայտ ցուցադրում է մասնակիցների կարծիքը»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թրամփի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ դահլիճում ծիծաղ էր լսվել։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե նիստի մասնակիցներն այդ ժամանակ ծիծաղում էին ոչ թե իր վրա, այլ իր հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

BACK_TO_TOP