19:16 28.09.2018
«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղել է, քննարկվել են տարբեր տեսակի հարցեր՝ կապված երկրի ընդհանուր վիճակի հետ:
«Եղել է մի 10 օր առաջ, իմ նախաձեռնությամբ: Ես կուսակցության ղեկավար եմ, և, բնականաբար, մենք ցանկացած ընտրությունների առիթով խոսում ենք, խոսելու ենք ու խոսել ենք միշտ, քննարկում ենք տարբեր իրավիճակներ: Մենք գաղափարական կուսակցություն ենք, այն ժամանակ, երբ մենք համերաշխությունից էինք խոսում, շատերը նույնիսկ չէին հասկանում` ինչ է դա: Այսօր էլ, ցավոք, չեն հասկանում` ինչ է համերաշխությունը, ու տեղի-անտեղի խոսում են դրա մասին, իսկ մենք դրա գաղափարական կրողն ենք, սոլիդարիզմի գաղափարախոսությունը կրող քաղաքական կուսակցություն ենք, որը աշխատում է և աշխատելու է»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք երկրորդ նախագահի հետ քննարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը, Ավետիսյանը դրական պատասխան տվեց, նշեց, որ իրենք ընդհանրապես դեմ են, որ երկրում ատելության, թշնամանքի մթնոլորտի տարածվի, և այդ մասին խոսում են` ելնելով գաղափարական սկզբունքներից, ոչ թե` այս պահին Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ հարմա՞ր է, թե՞ հարմար չէ: Երկրորդ նախագահի հետ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարց, ըստ կուսակցության ղեկավարի, չի քննարկվել:
«Համերաշխություն» կուսակցությունը, սակայն, ամեն դեպքում պատրաստվում է ընտրություններին` լինի դա դաշինքով, թե առանց դաշինքի:
«Կգա ժամանակը, կխոսենք: Կարևորը` մենք պատրաստ լինենք: Ընդհանրապես, մենք չենք բացառում որևէ ուժի հետ քաղաքական դաշինք կազմելը, մասնավորապես` խոսում ենք այն մասին, որ եթե քաղաքական ուժը կողմնակից է համերաշխության, սոլիդարիզմի գաղափարին, որևէ խնդիր չունենք: Մենք անձերի հետ խնդիր չունենք, բացարձակապես, մեզ համար ամենևին կարևոր չէ` որ անձը ինչ է մտածում, մեզ համար կարևոր է` ինչ քաղաքական ուժ է, ոնց է մտածում, ինչ է անում և ինչ կարող է անել հետագայում»,- նշեց Ավետիսյանը:
Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին:
16:22 29.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ...
16:16 29.04.2025
Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել ենՍպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...
16:00 29.04.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ...
15:50 29.04.2025
Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովըՀայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...
15:43 29.04.2025
Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներՀայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...