14:33 28.09.2018
Քաղաքական որոշ ուժերի ղեկավարներ, մամուլի հրապարակումների համաձայն, բանակցություններ են սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրանցից մեկից` «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` եղե՞լ է նման հանդիպում, ի՞նչ հարցեր են քննարկվել:
«Այդ հանդիպումները նորություն չեն, դա միակը չէ, ես շատ հաճախ եմ հանդիպում իր հետ»,- ասաց Իսագուլյանը:
Հարցին` ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել այդ հանդիպումը, նա պատասխանեց.
«Որևէ տարբերություն չկա»:
Հետաքրքրվեցինք` արդյո՞ք քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Իսագուլյանը նշեց, որ այդ հարցին դեռ չեն հասել, ու քանի որ իրենց հանդիպումները հաճախ են, իրենք շատ են առիթ ունենում տարբեր հարցեր քննարկել, կոնկրետ այդ խնդրին չեն անդրադարձել. երբ հստակ հայտարարություն լինի, որ ընտրություններ են տեղի ունենալու, անհրաժեշտության դեպքում այդ հարցն էլ կքննարկեն:
Իսագուլյանը չբացառեց, որ ընտրություններին կարող են մասնակցել երկրորդ նախագահի հետ դաշինքով:
«Ընդհանրապես, մեր իրականության մեջ որևէ բան բացառել հնարավո՞ր է: Հավատացե՛ք, բացառված չէ դաշինքը ցանկացած մեկի հետ»,- ասաց նա:
Ճշտող հարցին` նաև «Քաղաքացիական պայմանագրի՞» հետ, Իսագուլյանը պատասխանեց.
«Չի բացառվում: Եթե ժամանակներն այնպիսին դառնան, որ պարզվի` մենք բոլոր հարցերի մասին նույն կերպ ենք մտածում, միմյանց նկատմամբ ատելություն ու չգիտեմ ինչ չենք տածում, այլ սեր ու հանդուրժողականություն, ապա ամեն ինչ հնարավոր է: Պետք է նայել, թե դեպքերը ոնց են զարգանում»:
Անդրադառնալով հարցին` նշանակություն ունի՞` ով կլինի նախաձեռնողը, Իսագուլյանը նշեց, որ դա միայն զարգացումները կարող են ցույց տալ:
«Ինչո՞ւ եմ սա ասում: Ես միշտ հայտարարել եմ, որ ինձ համար կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, սփյուռքում, որևէ անընդունելի, անընկալելի, անհանդուրժելի մարդ չկա: Բոլորն ինձ համար բարեկամներ են, ընկերներ, հայեր են, և եթե ինչ-որ ժամանակ մենք ունենում ենք նույն խնդրի նկատմամբ քաղաքական կամ տնտեսական տարբեր տեսակետներ, տարբեր կարծիքներ, դա չի նշանակում, որ վաղը կարող է նույն տեսակետները չունենանք: Երբ նույն տեսակետներն ունես ու համագործակցում ես, այդտեղ ես վատ բան չեմ տեսնում: Իսկ ո՞վ է ասել, որ հանկարծ չի կարող պատահել այնպես, որ ՔՊ-ն ու Հանրապետականը միասին գնան: Ես չեմ ուզում այդպիսի բաները բացառել, ես չեմ ուզում հայ իրականության մեջ թշնամիներ ու բարեկամներ ընտրել: Եթե նույն խնդիրն են լուծում տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, դա դեռ չի նշանակում, որ թշնամիներ են»,- ասաց նա:
Իսագուլյանի խոսքով` հստակ է հետևյալը. «Ազգային անվտանգություն» կուսակցությունն անպայման մասնակցելու է ԱԺ ընտրություններին, իրենք այս անգամ արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ և մասնակցելու են ընտրություններին, իսկ թե ինչ ձևաչափով, որ ուժերի հետ, դա ցույց կտան հետագա քննարկումները: Կուսակցության ղեկավարը հայտնեց, որ իրենք պատրաստվում են այդ հարցը բոլորի հետ քննարկման նյութ դարձնել՝ առանց բացառության:
«Իհարկե, կարող են ուժեր լինել, որ ասեն` չէ: Դե, հայ իրականության մեջ կան, չէ՞, որ ասում են` սրանք թշնամիներ են, նրանք բարեկամներ: Մենք մեր կողմից թշնամիներ չունենք, ինչ-որ ուժեր մեզ կհայտարարեն թշնամի, չեն ցանկանա մեզ հետ բանակցել, Աստված իրենց հետ: Մենք այդ ուժերին էլ կասենք` Աստված ձեզ հետ, դուք ձեզ համար ձեր խնդիրները լուծեք»,- նշեց Իսագուլյանը:
10:30 29.04.2025
Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների […] ...
10:22 29.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 29-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:13 29.04.2025
Մ-2 միջպետական ճանապարհի մի հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներՄ-2 միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
10:00 29.04.2025
Հյուսիսային Կորեան ռազմական պատվիրակություն է ուղարկել ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումինԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական տնօրինության պետի տեղակալ Պակ Յոնգ Իրի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու III միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ապրիլի 28-ին Փհենյանի միջազգային օդանավակայանում նրանց, ի թիվս այլոց, ճանապարհել է Ռուսաստանի ռազմական կցորդը։ Ապրիլի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա […] ...
09:50 29.04.2025
Պաղեստինի նախագահը ծրագրում է Մոսկվա ժամանել մայիսի 8-ինՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսաստան կժամանի մայիսի 8-ին և հուսով է, որ մայիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Մոսկվայում այդ երկրի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալին: Դեսպանի խոսքով՝ Աբասը Մոսկվա կժամանի մայիսի 8-ին և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մայիսի 10-ին նա ակնկալում է բանակցություններ վարել […] ...
09:40 29.04.2025
Կանադայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել էԵրկուշաբթի օրը Կանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Կանադայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19:00-ին: Երկուշաբթի Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 45-րդ ընտրությունները։ Պայքարը 343 մանդատի համար է. մեծամասնական կառավարություն ձեւավորելու համար հաղթողը պետք է ստանա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Հաջորդ ընտրությունները […] ...