Սպասվում է կոշտ և հետաքրքիր պայքար. Հայկ Բալանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Սպասվում է կոշտ և հետաքրքիր պայքար. Հայկ Բալանյան

12:09 28.09.2018

Փորձագետները կանխատեսում են Հայաստանում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, քաղաքական ուժերի շրջանակներում այս հեռանկարը ոչ բոլորին է ոգևորել: Կկայանա՞ն արդյոք ընտրություններն այս տարի, ո՞ր ուժերը կմասնակցեն, ի՞նչ պայքար է կանխատեսվում: Այս և այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Բալանյանի հետ:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանը ցրելու հարցով բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հայտարարությունը միանշանակ չընդունվեց: Ձեր կարծիքով ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, մինչև տարեվերջ կունենա՞նք նոր ընտրական գործընթաց, խորհրդարանը ազատ կարձակվի՞, թե՞ ոչ:

– Ընտրական գործընթացն արդեն իսկ սկսվել էր Երևանի ավագանու ընտրություններով, և Փաշինյանի նպատակն է ուղղակիորեն շարունակել գործընթացը։ Նույնիսկ այն, որ որոշ ուժեր հայտնել են իրենց պատրաստակամությունը քննարկել վաղաժամկետ ընտրությունների հարցը՝ արդեն իսկ նախընտրական բնույթ ունի ու նպատակ ունի ապահովելու իրենց ապագան նոր Աժ-ի կազմում։

Իսկ խորհրդարանի ճակատագիրը որոշվելու է ինչպես քաղաքական ուժերի միջև բանակցությունների, այնպես էլ այլ քաղաքական ու ոչ միայն քաղաքական գործընթացների ընթացքում։ Որքանով այդ գործընթացները կլինեն ակտիվ, այնքանով էլ կարագացվի ԱԺ-ի ցրման պահը։ Բայց մեզ սպասվում է կոշտ ու հետաքրքիր պայքար։

– Ո՞ր ուժերն են, որոնք կփորձեն հնարավորինս երկարաձգել կամ չեղարկել այդ գործընթացը, ի՞նչ մեթոդներով:

– Իհարկե, ՀՀԿ-ն և այն ուժերը որոնք ներկայացնում են քրեաօլիգարխիկ վարչակարգը։ Իրենք առանձնապես քայլեր չունեն, փորձելու են ապալեգիտիմացնել ՔՊ-ի քայլերը` դրդելով փողոցային ճնշման։ Նաև չեն վավերացնելու սահմանադրական կամ օրենսդրական որևէ փոփոխություն, որը ճանապարհ կբացի իրավական մեթոդներով ճգնաժամը հաղթահարելու համար։

Ելքերից մեկը Հանրապետականի պառակտումն է և այլ խորհրդարանական ուժերի հետ բանակցությունները, քանի ՔՊ-ն բավարար ձայներ չունի։ Ինչքանով այդ գործընթացը կհաջողվի, դժվար է ասել։ Սակայն, նկատի ունենալով, որ ուժայինները և հանրության ճնշող մեծամասնությունը գործադիրի կողքին են, ես չէի բացառի, որ ՔՊ-ն կանտեսի այդ սակարկությունների փորձերը ու կգնա կոշտ ճանապարհով։ Բայց դիմադրողները պիտի հիշեն, որ եթե ՔՊ-ի համար այդ ճանապարհը լավագույնը չէ, ապա իրենց համար այդ ճանապարհը վատագույնն է, ուստի պիտի լավ մտածեն իրենց քայլերի մասին։

– Փաշինյանն ի՞նչ լծակներ ունի հայտարարությունը կյանքի կոչելու: Խորհրդարանական և արտախորհրդարանական ի՞նչ ուժեր կկանգնեն նրա կողքին այս հարցում:  

– Փաշինյանի գլխավոր լծակը ժողովրդական լայն աջակցությունն է, իսկ երկրորդականը այն է, որ դիմադրողները՝ իրենց ազգական-բարեկամներով, հանդիսանում են տարաբնույթ քրեական հանցանքների և քրեական գործերի առնվազն կասկածյալներ կամ ապագայում մեղադրյալներ։ Եվ եթե այդ մարդիկ մտածում են, որ կարող են ԱԺ-ում իրենց պատգամավորության ամբողջ ժամկետը սպառել, ապա կարող են և հիասթափվել, որովհետև քրեական գործերի բացմանը զուգահեռ իրենք հերթով հայտնվելու են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ցուցակում։ Ես վստահ չեմ, որ այս ԱԺ կազմը երկար կմնա նստած հենց այս աթոռներին։

Իշխանությունը չուզենալով էլ, եթե նպատակ ունի վերականգնել օրինականությունը երկրում, գնալու է այդ քայլերին, և հին կյանքի մնացուկները պիտի ավելի շատ անհանգստանան այդ գործընթացով, ոչ թե ԱԺ վաղաժամկետ ընտրություններով։

Եթե դիմադրեն ու փորձեն որևէ պատգամավորի չզրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա այդ քայլը կարող է հանդիսանալ փողոցային գործողությունների կատալիզատոր` անկախ ՔՊ-ի ցանկությունից։ Կարծում եմ, որ եթե ինչ-որ հրաշքով ԱԺ-ն չցրվի օրինական ճանապարհով, ապա վաղ թե ուշ այդ տարբերակը լինելու է, որովհետև մեր ԱԺ-ն հագեցած է քրեական հանցանքներով ու անցյալով նախկին պաշտոնյաններով, նախարարներով ու գործարարներով։ Ուստի ներկա ԱԺ-ն այս կամ այլ ճանապարհով ապագա չունի։

– Ինչպիսի՞ն կլինի համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գունապնակը. արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից քաղաքական ուժերը եզրահանգումներ կանեն:

– Կարծում եմ, որ ԱԺ ապագա ընտրություններին քաղաքական ուժերը կլինեն արդեն այդ ընտրությունների փորձը հաշվի առած ու հետևություններ արած վիճակով։ Իսկ եթե այլ` նոր ուժ չձևավորվի, ինչը քիչ, բայց հավանական է, ապա հիմնական գործող անձինք ու մրցակիցները կլինեն նույնը՝ ՔՊ – ԲՀԿ – «Լույս»։

– Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ այդ ընտրություններին, եթե այո, ի՞նչ ձևաչափով, ո՞ր ուժի հետ:

– Քոչարյանի իրավական ճակատագրից է կախված իր` ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Եթե մինչ ընտրությունները ինքը նորից հայտնվի բանտում կամ իր լծակներն ու ռեսուրսները էականորեն կրճատված լինեն, չի էլ մասնակցի։ Սակայն, հաշվի առնելով իր ագրեսիվ բնավորությունը ու ֆինանսական ռեսուրները, կարծում եմ` ինքը կփորձի, իր տեսակետը ներկայացնելու, հեռուստատեսությամբ երևալու, նորություններում ի հայտ գալու ու իր անձի շուրջ մեծ աղմուկ ստեղծելու համար, մի որևէ կառույցով մասնակցել։

Կարծում եմ` ինքը արդեն հասկանում է, որ իր վարկանիշը բացառիկ ցածր է, ու նույնիսկ հակահեղափոխական ուժերը չեն ցանկանա իր հետ ասոցացվել, որ կատարելապես չտապալվեն։ Բայց նույնիսկ այդ գիտակցությունը իրեն չի կանգնեցնելու, Քոչարյանին իրականում երբեք չի հետաքրքել մարդկանց կարծիքը։ Քոչարյանը փորձելու է մնալ ակտուալ ու գոնե տպավորություն ստեղծել, որ ինքը մեծ գործոն է, որովհետև եթե պարզ լինի դրսում, որ ինքը, իրոք, ավարտված է, ապա այլևս ոչ մի շնորհավորանք ոչ մեկից չի ստանա։

Ուստի, եթե Քոչարյանի ճակատագրի հարցը սկզբունքորեն լուծված կամ ուրվագծված չլինի մինչև ընտրությունները, ինքը մի ձև գտնելու է ներկայացված լինելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:59 29.04.2025

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

BACK_TO_TOP