Փաշինյանը կոչ է արել ոստիկաններին բացել իր աշխատավայրի մուտքը քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

Փաշինյանը կոչ է արել ոստիկաններին բացել իր աշխատավայրի մուտքը քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու համար

17:45 16.04.2018

Ըստ որոշ տեղեկությունների` ոստիկանությունը տեխնիկա է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, այդ թվում նաև ջրցան մեքենաներ: Լրագրողի այս դիտարկմանը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցում, լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, հումորով պատասխանեց.

«Եղանակը լավն է, այսօր մի պահ նույնիսկ շոգ էր, և ջրցանը չէր խանգարի»: 

Փաշինյանը նշեց, որ ակցիայի բոլոր մասնակիցներին խնդրել է վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել, և այդ պայմանը պահվել է: Նա նշեց, որ ավելորդ կիրք պետք չէ բորբոքել, այսօրվա միջադեպը որևէ բան չի փոխել և չպետք է փոխի:

«Մենք ոչ բռնի քաղաքական պայքարի մարտավարությունը պետք է շարունակենք, որովհետև ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար ենք անում: Մենք պետք է ապրենք բռնությունից զերծ հասարակությունում»,- ասաց Փաշինյանը: 

Այսօր տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանը «բեկումնային» անվանեց: Ըստ նրա՝ մարդկանց աննախադեպ քանակ էր հավաքվել և հույս կա, որ կկարողանան կանխել Սերժ Սարգսյանի ընտրությունը: Լրագրողի հարցին, որ եթե բիրտ ուժ կիրառվի, այդ դեպքում ի՞նչ կանեն, պատասխանեց. «Ես երեկ իմ ելույթում ասել եմ, որ ես նույնիսկ իմ կյանքը չեմ խնայի հանուն Հայաստանի քաղաքացու, և դա պարզապես քաղաքական հայտարարություն չէր»: 

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը կոչ արեց բացել իր աշխատավայրի ճանապարհը, որպեսզի նա գնա աշխատանքի:

«Ես պատրաստվում եմ հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, ինչպես ԱԺ պատգամավորը կանոնակարգով պարտավոր է անել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք ծրագրում է բոլոր ցուցարարներին տանել խորհրդարան, Փաշինյանն ասաց հետևյալը. «Ես պատրաստվում եմ քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, ինչպես սովորաբար ամեն շաբաթ անում եմ, այն տարբերությամբ, որ այսօր հազարավոր քաղաքացիներ են հերթագրված ինձ հետ հանդիպելու համար»:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP