Տոնական միջոցառում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Տոնական միջոցառում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում

19:26 27.09.2018

Հայ-ռուսական միացյալ զորքեր ունենալու մասին որոշումը հաստատվել է 2000 թվականին հայ-ռուսական միջպետական համաձայնագրով: Զորամիավորման կազմի մեջ են մտնում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, սահմանապահ զորքերը, ինչպես նաև հայկական զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ:

Այսօր ռուսական ռազմաբազայի տարածքում միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում հայ և ռուս զինծառայողները ցուցադրական վարժանքներ են ներկայացրել, շարահրապարակով համատեղ շքերթով անցել, իսկ շքերթն ընդունել են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը,  հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատարը, ռուսական և հայկական զինված ուժերի բարձրաստիճան սպաներ: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն այսօր նշել է, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը խորացնելու և  ամրապնդելու ծրագրեր ունեն:

«Միացյալ զորամիավորման կազմի մեջ մտնում են և՛ հատուկ նշանակության զորքերը, և՛ օդային բաղադրիչը, և՛ հակաօդային պաշտպանություն ապահովող բոլոր բաղադրիչները: Զորախումբը, որպես այդպիսին, կարող է ինքնուրույն կատարել խնդիրներ: Վերջին շրջանում կատարվեցին որոշակի փոփոխությունները զորամիավորման կազմում, խմբավորումն ավելի ուժեղացվեց և համապատասխանեցվեց այն խնդիրներին, որոնք ի հայտ են գալիս այս ժամանակաշրջանում»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել է ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանն ասել է հետևյալը.

«Երկար տարիներ հայ-թուրքական և հայ-պարսկական սահմանները վստահված են ռուս սահմանապահներին: Միացյալ զորամիավորում ունենալն ու ռուսական ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի Հայաստանում տեղակայումը  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության երաշխավորն է»:

Միացյալ զորամիավորման կազմավորման 18-րդ տարեդարձի առիթով ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են ՌԴ Սուվորովի ու Ժուկովի և ՀՀ «Մարշալ Բաղրամյան» ու «Վազգեն Սարգսյան» մեդալներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

BACK_TO_TOP