Գյումրիում գերեզմանի անարգման գործի դատավարությունը նոր ընթացք է ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Գյումրիում գերեզմանի անարգման գործի դատավարությունը նոր ընթացք է ստանում

21:39 27.09.2018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հիշեցնենք՝ այս գործով կա 4 ամբաստանյալ: Նրանցից 1-ը` Մկրտիչ Մելքոնյանը, մեղադրվում է Գյումրիի թիվ 2 գերեզմանատանը Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցի տարածքը վաճառելու և 1600 դոլար գումար ստանալու մեջ: Մյուս 3-ը՝ գերեզմանափորներն ու գերեզմանոցի աշխատակիցը, մեղադրվում են հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին անարգելու մեջ: Դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է:

Այսօր որպես վկա դատարան էր ներկայացել «Հավերժ հիշատակ» ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանը: Մինչ այժմ հարցաքննված վկաներն իրենց խոսքերում բազմաթիվ անգամ են նշել, որ Կոստիկ Ավետիսյանն այս գործում կարևոր դերակատարում ունի: Այսօր դատարանը հայտնել է, որ մեկ այլ քրգործ է ընդունվել դատարանի վարույթ, որտեղ Կոստիկ Ավետիսյանը հանդես է գալիս որպես մեղադրյալ և ըստ այդ քրգործի՝ նա մեղադրվում է միայն պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Դատարանը ցանկացել է լսել կողմերի կարծիքները գերեզմանի անարգման և պաշտոնական դիրքի չարաշահման գործերը միացնելու վերաբերյալ: Պետմեղադրողը կողմ է եղել գործերի միացմանը, իսկ տուժողի իրավահաջորդը դա թողել է դատարանի հայեցողությանը։ Դատարանը հետաձգել է դատական նիստը մինչև 2 քրեական գործերը միացնելու հարցը քննարկելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP