Այսուհետ դատարանում կարելի է ամուսնալուծվել միայն այն դեպքում, երբ կա ալիմենտի կամ համատեղ գույքի բաժանման պահանջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Այսուհետ դատարանում կարելի է ամուսնալուծվել միայն այն դեպքում, երբ կա ալիմենտի կամ համատեղ գույքի բաժանման պահանջ

13:07 27.09.2018

ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն ընդունվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այսօր Ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս անձանց` փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել ոչ միայն ՔԿԱԳ մարմնում, այլև դատարանում, և դատավորն էլ պարտավորված է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել ամուսնալուծությունը: Փոխնախարարի խոսքերով` դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում, ծանրաբեռնվում է, և այդ հարցը պետք է կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում:

Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում, սահմանել, որ փոխադարձ համաձայնությամբ անձինք կարող են դատական կարգով ամուսնալուծվել միայն այն դեպքում, երբ ներկայացվում են պահանջներ երեխայի խնամքի, ալիմենտի, համատեղ գույքի բաժանման վերաբերյալ, միայն այդ դեպքում դատարանը ստանձնի, մնացած դեպքերում հարցը լուծվի ՔԿԱԳ մարմնում:

Փոխնախարարը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց` 2015, 2016, 2017 թթ. դատարաններում ընդհանուր ամուսնալուծությունների թիվը կազմել է 1 430, որոնցից փոխադարձ համաձայնությամբ 400-ը եղել են ամեն տարի, այսինքն` դատարաններն ազատվում են տարեկան միջինը 400 գործից:

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիտարկմանը, թե գործող կարգավորումներում ևս դրույթ կա, որը հնարավորություն է տալիս ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվել, փոխնախարարը նշեց, որ այս նախագծով սահմանափակվում է առհասարակ դատարան գնալու նրանց հնարավորությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց` կա՞ հաշվարկ, թե այս փոփոխությունը ֆինանսական որքան խնայողություն կառաջացնի: Հովհաննիսյանն արձագանքեց, որ նման վիճակագրություն ստանալը բարդ է, քանի որ հաշվարկ չկա, թե կոնկրետ գործի դեպքում պետությունը որքան գումար է ծախսում դատական համակարգի վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP