10:06 27.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է»։
Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այս չեղարկման հետ կապված։ Անձնագրերի չեղարկման որոշումը եղել է մոտ 2 ամիս առաջ, սակայն 2 օր առաջ ՀՀ ԱԳՆ-ից գրություններ են հղվել ՀՀ դիվանագիտական ծառայություններին․ «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաև դեսպանընկալ երկրում տեղակայված և համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր»։ Իսկ ցանկում շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արձակագիր Զորի Բալայան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան։ Բոլոր նախկին պատգամավորները, նախարարներն ու մարզպետները, ինչպես նաև վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, զրկվել են դիվանագիտական անձնագրերից։ Ցանկում են նաև Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, շատ այլ նախկին պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ դիվանագիտական անձնագիր կարող է տրամադրվել ցանկացած անձի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...