Փողոցաշինական ծրագիրը Գյումրիում ձգձգվում, իսկ որոշ հատվածներում դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Փողոցաշինական ծրագիրը Գյումրիում ձգձգվում, իսկ որոշ հատվածներում դադարեցվել է

20:08 26.09.2018

Վարկային ու դրամաշնորհային ծրագրով Գյումրիի փողոցների վերակառուցման աշխատանքները մի մասում դանդաղել են, որոշ հատվածներում՝ դադարեցվել: Պատճառները նույնն են, իսկ հետևանքները դեռ չեն վերացվել: Նախագծային թերություններից բացի՝ մեղքի բաժին ունեն նաև շինարարները: Որոշ հատվածներում անորակ աշխատանքի պատճառով կրկնակի աշխատանք է կատարվելու: Բայց, ընդհաուր առմամբ, ծրագիրը ժամկետներից շեղվում է հիմնականում պատվիրատուի, հանրային ծառայությունների  օպերատորների և նախագծողի չհամաձայնեցված աշխատանքի պատճառով:

Երկու ամսում շինարարներին հաջողել է ընդամենը քանդել քաղաքի կենտրոնը: Փողոցներում հողային զանգվածներ են, անանցանելի մայթերում չշարած եզրաքարեր։ Բայց դրանց համար փորած փոսերն արդեն երկու ամիս է՝ կան, եզրաքարեր տեղադրում են որոշ հատվածներում մեկ-երկու բանվորով:

«Էն թափը չենք կարողանում ապահովել, ոնց որ գործը սկսել էինք ու մեր ծախսերը կրճատելու համար քչացնում ենք աշխատակիցներին»,- բանվորների պակասն այսպես է ներկայացրել «ԱԱԲ պրոյեկտ» շինընկերության աշխատանքների ղեկավար Կարեն Մարտիրոսյանը։

Գործի ծավալները համեմատաբար մեծ են և աշխատանքն էլ ինտենսիվ միայն Երևանյան խճուղում: Պատվիրատուն՝ քաղաքապետարանը, շինարարին նոր պահանջ է ներկայացրել ՝ մոտ 5 մետրով լայնացնել  քաղաքի մուտքն հանդիսացող փողոցը : Սա  թերություններով կազմված նախագծում ներառված չի եղել։

Նման փոփոխությունները խնդրի առջև են կանգնեցրել բոլոր շինարարներին։ Կոմիտաս փողոցում շինարարներն են քանդման աշխատանքների ժամանակ կամուրջ են հայտնաբերում, որը  պատվիրատուի գծագրերում չի եղել և նույն կերպ էլ նախագիծն է կազմվել: Թե ինչ  կա գետնի տակ կամ ինչ վիճակում է քաղաքի ստորգետնյա տնտեսությունը, պատվիրատուի կամ նախագծողի փոխարեն բացահայտում են շինարարները: «Սիսիան» շինընկերությունը Տիգրան Մեծ փողոցում աշխատանքները դադարեցրել է:

Խնդիրների մասին նրանք SHANTNEWS.AM-ի հետ չխոսեցին՝ սպասում են, թե  մարզպետարան ուղարկած իրենց դիմումին ինչ ընթացք կտան:

Վերահսկողության աշխատանքային խմբի ղեկավար, Գյումրիի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանն ընդգծում է՝ այդ խնդիրներն առաջ են եկել պատվիրատուի մեղքով: «Ճաննախագիծ» ընկերությանը, հետո էլ շինարարներին տրվել են թերություններով կազմված նախագծեր։

«Երբ նախագծողի հետ խոսում ենք, ասում է՝ ես որևէ խնդիր չունեմ, ինձ ասել են՝ այս եղանակով նախագծումն արա, ես այդ նախագծումն արել եմ»,- պարզաբանեց ստեղծված իրավիճակը Արա Մելիքջանյանը։

Այժմ վերանախագծում է ընթանում:  Շինընկերությունները դրան են սպասում, այդ պատճառով կենտրոնական փողոցները քանդված վիճակում են մնացել: Մանր-մունր աշխատանքներով չեն կարող փողոցաշինական աշխատանքները ժամկետներում հասցնել: 210 օր աշխատանքների ավարտի վերջնաժամկետը բոլորին էր վերաբերում, բայց բոլորի համար իրավիճակը մեկն է՝ ժամկետները խախտվել են՝ ի վնաս ծրագրի:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP