13:33 26.09.2018
«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը և տրամաբանությունը:
Նիստի ընթացքում առաջարկ հնչեց, որ շատ հարցեր նախապես` աշխատանքային կարգով քննարկվեն, ապա անցնեն առաջ: Առաջարկն արժանացավ Կոստանյանի հավանությանը: Նա տեղեկացրեց, որ իրենք միայն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի` հայտնի ձայնագրության մեջ նշված անձանց հրավիրելով չեն սահմանափակվում, այլ հրավիրելու են պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց, տարբերությունն այն է, որ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ, իսկ ոչ պաշտոնատար անձինք` ոչ:
ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը առաջարկեց նախ ուսումնասիրել, ճշտումներ անել` ինչպես է եղել գաղտնալսումը, բացի դրանից՝ ճշտել` որքանով է գաղտնալսումից երաշխավորված այս հանձնաժողովի աշխատանքը, հետո նոր անցնել առաջ:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը տեսակետ հայտնեց, որ եթե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրելը տրամաբանական է, բխում է հանձնաժողովի նպատակից, ապա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հրավիրելը հասկանալի չէ: Նա նշեց` «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու» ձևակերպումով թվում է` իրենք գնահատական են տալիս:
«Գուցե հանձնաժողովը մանրամասն նորից լսի ձայնագրությունը, գնահատական տանք, թե` արդյո՞ք այդտեղ կա այդ փաստը, որ արդար դատաքննությունը խոչընդոտվել է, հետո նոր հրավիրենք Խաչատրյանին»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն առաջարկեց, որ նախատեսվի դրույթ, թե հանձնաժողովը ձայների ինչ հարաբերակցությամբ պետք է որոշում ընդունի անձին հրավիրել-չհրավիրելու վերաբերյալ: Նա ասաց, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է ներկայացնել առաջարկներ, թե ում հրավիրել, ում՝ ոչ:
«Այս հանձնաժողովը ստեղծված է քննելու նպատակով, քանի քննություն չենք կատարել, ինչպե՞ս կարող ենք գնահատական տալ: Արդյունավետ, լիարժեք քննություն պետք է կատարենք, կան բավարար գործիքները: Ես հանձնաժողովի բոլոր անդամներին կառաջարկեի ձեռնպահ մնալ գնահատականներ տալուց»,- նշեց պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ` Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ իրենք գնահատական չեն հնչեցնում` արդարադատության իրականացմանը խոչընդոտվե՞լ է, ո՞վ է խոչընդոտել, ընդհանրապես նման փաստ տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ:
«Կքննենք, որոշում կկայացնենք, թե ինչպիսի պաշտպանվածության մակարդակ կա, նախաքննության նկատմամբ վերահսկողությունը պատշա՞ճ է, թե՞ ոչ և այլն: Յուրաքանչյուրը լսել է ձայնագրությունը, իր մեջ ունի եզրակացություններ, բայց այս հանձնաժողովը փաստերը քննարկելու համար է»,- նշեց նա:
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...