07:20 26.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Նա մեծ պատիվ է համարել 73-րդ նստաշրջանի ամբիոնից հանդես գալը որպես մի երկրի վարչապետ, որտեղ տեղի է ունեցել ժողովրդի հեղափոխություն։ Նա մեկ րոպե է խնդրել՝ կիսվելու հաղթանակի պատմությամբ։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Փաշինյանը նշել է, որ Բաքուն պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, հրաժարվի հակամարտության ռազմական լուծման գաղափարից և կատարի բոլոր նախկին համաձայնությունները:
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցը: Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում: Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը պահանջներ ներկայացնել ԼՂ-ի վերաբերյալ՝ առանց նրա հետ խոսելու»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ստանալ տարածը, բայց ոչ ժողովրդին:
«Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է Լեռնային Ղարաբաղը «մաքրել» հայերից, ինչպես արվել է Նախիջևանում»,- ասել է Փաշինյանը: Հետևաբար, հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը կանխելու համար Լեռնային Ղարաբաղը չպետք է Ադրբեջանի մասը կազմի:
07:21 29.04.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՍույն թվականի Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […] ...
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...