01:20 26.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի հետևողական խորացումը` ի նպաստ մեր երկրի կառավարման համակարգի զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, փորձի փոխանակմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընթանում է տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհով` շեշտը դնելով բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացման վրա:
«Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարևոր խնդիրներից է»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից հետո կառավարության առաջնահերթություններից մեկն է իրական փոփոխությունների իրականացումը տնտեսության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, դրանում նորագույն տեխնոլոգիաների դերի բարձրացման, կառավարման համակարգի, կրթության ոլորտների զարգացման ուղղություններով:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերն ու համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորություններին և այլ թեմաների:
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է20:45 25.11.2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը։ ...
20:36 25.11.2024
Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ, կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի […] ...
20:25 25.11.2024
Քեյնի հերթական հեթ-տրիկըՄյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...
20:18 25.11.2024
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետՕրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...
20:09 25.11.2024
Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համարԿանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...