21:54 25.09.2018
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական այլ գերատեսչությունների և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
«Սա այն է, ինչ նոր կառավարությունը և ԿԳՆ նոր ղեկավարությունը ցանկանում են, այսինքն, որ բուհերը վերածվեն նաև գիտահետազոտական կենտրոնների: Եվ այս սարքավորումները դա թույլ են տալիս անել՝ հետազոտել մարզիկին տարբեր պարամետրերով, կատարել շտկումներ և բարելավել նրանց արդյունքները»,-կենտրոնի բացմանն իր տպավորություններով է կիսվել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը ընդգծել է, որ նորաբաց կենտրոնը կօգնի բարձրացնել մարզիկների ցուցանիշները և բուհի վարկանիշը: Լրագրողների խնդրանքով Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հանրակրթական դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման խնդիրներին:
«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է ֆիզկուլտուրայի զարգացման տարբեր մոդելներ, քանի որ այսօր դրանք որոշ չափով անարդյունավետ են, այդ թվում նաև կապված դպրոցներում համապատասխան հզորությունների կամ դրանց բացակայության հետ: Ներկայումս կառավարությունը գույքագրում է իր բոլոր հնարավորությունները՝ դահլիճները, մարզական սրահները և այլն, որպեսզի օպտիմալ տարբերակներ առաջարկի՝ օգտագործելով այն ռեսուրսները, որ ունի, օրինակ, տվյալ համայնքը՝ տվյալ մարզաձևի առումով»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ խրախուսվելու է նաև մարզական խմբակների ստեղծում:
Նշենք, որ «ՍՊՈՐՏ ԿԱԲ» կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները` ըստ առաջնային և նպատակային ուղղությունների: Ծրագիրը նախատեսում է համագործակցության իրականացման նոր մոդել մարզաձևերի ֆեդերացիաների, հավաքական թիմերի, մարզական և այլ շրջանակների հետ, որոնք բացառիկ հնարավորություն կունենան կենտրոնում իրականացնել հետազոտական աշխատանքներ, վերաչափել մարզիկների պատրաստվածությունն ու ուժերը մարզական կարևորագույն ստուգատեսերից առաջ:
Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում նախարարը կարևորել է բուհերի միջազգայնացման հարցը՝ հորդորելով ակտիվություն ցուցաբերել օտարերկրյա ուսանողների ներգրավման գործում: Ըստ նախարարի՝ նման հնարավորություններ ՀՀ բուհերն ունեն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի հավատարմագրման գործընթացին, որակի ապահովման գործում բուհերի հետազոտական բաղադրիչին, դպրոցներում ուսուցչի որակավորում չունեցող «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդողներին առնչվող այլ խնդիրների:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...