Ռուսաստանը կխլացնի Սիրիայի տարածք մտնող թշնամական օդուժը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Ռուսաստանը կխլացնի Սիրիայի տարածք մտնող թշնամական օդուժը

00:18 26.09.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է ուժեղացնել Սիրիայում տեղակայված իր ռազմական ներկայությունը և ռազմաբազաներն ապահովել ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի հզոր կայաններով՝ թշնամական ինքնաթիռների կապի ու տեղորոշման սարքերը խլացնելու համար։ Այս մասին հայտնել է«Իզվեստիա»-ն։

Ռուսական բեռնատար ինքնաթիռներով ռադիոճնշման կայաններն արդեն տեղափոխվել են Սիրիայում ռուսական բանակի զբաղեցրած «Հմեյմիմ» ռազմաբազա։ Այնտեղ նրանք ապահովելու են, որ խափանվի Սիրիայի տարածք մուտք գործած, այնտեղ ռմբակոծություններ իրականացնող հակառակորդ երկրների ինքնաթիռների կառավարումը։ Դրա համար կայանները խլացնելու են ինքնաթիռների կապի ու նավիգացիոն համակարգերը, խափանելու են տեղորոշման կայանները։

Սա, ենթադրաբար, պատասխան է Իսրայելի օդուժին, որի պատճառով, ըստ ռուսական կողմի, խոցվել է իրենց հետախուզական ինքնաթիռը, զոհվել է դրա 15 հոգանոց անձնակազմը։

Ռուս զինվորականների կարծիքով՝ Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում, ապա թաքնվել են Ռուսաստանի օդուժի ինքնաթիռի հետևում։ Երբ Սիրիայի ՀՕՊ-ը փորձել է չեզոքացնել իսրայելական ինքնաթիռները, հրթիռները դիպչել են ռուսական ինքնաթիռին։ Դրանից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ թեև նախկինում Իսրայելի խնդրանքով Սիրիային չէր փոխանցում Ս-300 համակարգեր, հիմա դրանք կփոխանցի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

BACK_TO_TOP