Հրթիռային հարվածներից հետո Սիրիայի շուրջ տագնապային-սպասողական վիճակ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Հրթիռային հարվածներից հետո Սիրիայի շուրջ տագնապային-սպասողական վիճակ է

13:56 14.04.2018

Գիշերը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը։ Թիրախում եղել են օդանավակայաններ, ռազմաբազաներ, հետազոտական կենտրոններ։ Ավելի քան 100 հրթիռ է արձակվել, որոնց զգալի մասը հասել է նպատակակետերին։ ShantNews.am-ը հետևում է իրադրությանն իրական ժամանակում ու պարբերաբար թարմացնում այս հրապարակումը։

 

14։58. Ասադի վարչակազմը կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հայտարարել է, որ Սիրիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ: Մասնավորապես ըստ նրա՝ շաբաթ օրվա օդային հարվածները չեն կանգնեցնի երկրում «ահաբեկչության դեմ պայքարը»: Այս մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

«Այս ագրեսիան միայն կավելացնի Սիրիայի և նրա ժողովրդի վճռականությունը՝ շարունակելու պայքարն ու արմատախիլ անելու ահաբեկչությունը երկրի ամեն մի անկյունում»:

 

14։53. Իրանը կշարունակի աջակցել Սիրիային. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կշարունակի աջակցել Սիրիային: Եռյակի հարվածներից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

Զրույցի ժամանակ Ռոհանին նշել է. «Իրանը կշարունակի կանգնել Սիրիայի կողքին»:

Միաժամանակ Իրանական պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի առողջապահության նախարարությունը առաջարկել է անհրաժեշտության դեպքում բուժօգնություն տրամադրել Սիրիային:

 

14:45. ՌԴ ՊՆ․ 103 հրթիռներից 71-ը չեզոքացվել է

Սիրիայի տարածքի ուղղությամբ ԱՄՆ և դաշնակիցների արձակած 103 հրթիռներից 71-ը որսացել ու չեզոքացրել է Սիրիայի հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։ Կիրառվել են Ս-125, Ս-200, «Բուկ», «Կվադրատ», «Օսա» ՀՕՊ զինատեսակներ։

Զինվորականի խոսքով՝ հրթիռներն արձակվել են Սիրիայի 6 ռազմական օդանավակայանների ուղղությամբ։ Դրանցից չորսի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները չեզոքացվել են, մյուս երկուսի՝ Մեզզեի ու Հոմսի օդանավակայանների ուղղությամբ արձակված հրթիռների մի մասը հասել է թիրախին։

 

14։30․ Իրաքը «հստակ դիրքորոշում» է ակնկալում արաբ լիդերներից

Իրաքը կոչ է արել արաբական լիդերներին կիրակի օրը Սաուդյան Արաբիայում պլանավորված գագաթաժողովի ժամանակ հստակ դիրքորոշում արտահայտել Սիրիա հարցում: Այդ մասին հաղորդել է Իրաքի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

 

14:25. ՌԴ ՊՆ. Օդային հարվածները քիմիական հարձակման պատասխան չեն

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իրականացրած օդային հարվածները կապ չունեն Դումայի ենթադրյալ քիմիական հարձակման հետ: Փոխարենը դրանք պատասխան են միջազգային ահաբեկչությունից տարածքները ազատագրելու սիրիական բանակի հաջողությունների: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: Նա նաև նշել է, որ հարվածները հասցվել են ճիշտ այն օրը, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պետք է սկսեր աշխատել Դումայում:

«Ամերիկյան ագրեսիայի աստը ցույց տվեց, որ ԱՄՆ հետաքրքրված չէ օբյեկտիվ հետաքննության անցկացմամբ, ցանկանում է խաթարել Սիրիայում խաղաղ հանգուցալուծման գործընթացը և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ոչ մի կապ չունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հայտարարված նախկին նպատակների հետ»:

 

14։15․ ՆԱՏՕ-ում արտակարգ նիստ կլինի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Բրիտանիային՝ Սիրիայի տարածքի հրթիռակոծության հարցում։ Մինչ այդ էլ ՆԱՏՕ-ն դատապարտել էր Սիրիայի վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործումը, որը, ինչպես նշում են Արևմուտքում, ապացուցված փաստ է։

«Ես աջակցում եմ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի նախաձեռնած գործողություններին՝ ուղղված Սիրիայի վարչակարգի քիմիական զենքի ենթակառուցվածքների դեմ։ Սա կնվազեցնի ապագայում Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքով հարձակվելու վարչակազմի կարողությունները», – հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։

Այսօր ավելի ուշ հրավիրված է ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ հրթիռային հարվածներն իրականացրած երկրների ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ներկայացնելու են իրենց հարձակման մանրամասներն ու արդյունքները։

 

14։00․ Գերմանիան ողջունում է Սիրիայի հարվածները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրթիռային հարձակումները քիմիական զենքի կիրառման կասկածների «անհրաժեշտ և հիմնավորված» պատասխան է համարել:

«Մենք աջակցում ենք այն փաստը, որ մեր ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դաշնակիցները իրենց վրա են վերցրել այս պատասխանատվությունը: Ռազմական միջամտությունը անհրաժեշտ էր և հիմնավորված», – հայտարարել է Գերմանիայի ղեկավարը:

 

12։30․ ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ է հրավիրել Ռուսաստանը

Ռուսաստանը խստորեն դատապարտել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Բրիտանիայի հրթիռային հարվածները՝ դրանք համարելով միջազգային նորմերի կոպիտ խախտումներ։

«Ռուսաստանը հրավիրում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ ԱՄՆ և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունների քննարկման համար», – ասվում է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

 

12։00․ Իրանը դատապարտում է, Թուրքիան՝ ողջունում

Սիրիայի գործող վարչակազմի դաշնակից Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հրթիռային հարվածներն ու դրանք անվանել միջազգային նորմերի խախտում։

Իսկ Թուրքիան պաշտոնապես ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունները։ Թուրքական ԱԳ նախարարությունը սա «պատշաճ պատասխան է» անվանել։

 

9։00․ Ռուսներին չեն հարվածել, ռուսները չեն միջամտել

Հրթիռային հարվածների թիրախները չեն եղել Ռուսաստանի զինուժի՝ Սիրիայում եղած բազաների մոտակայքում։ Ռուսական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ իրենց հարվածներ չեն հասցվել։

Սիրիական մյուս տարածքների հարվածներին ռուսական հակաօդային պաշտպանությունը չի միջամտել, քանի որ, ըստ նրանց, հարվածները չեն հասցվել ռուսական ՀՕՊ պատասխանատվության գոտում։

Ռուսական լրատվամիջոցներն այժմ ցուցադրում են «խաղաղ» Սիրիայի համայնապատկերներ՝ ներկայացնելու համար, թե այնտեղ ամեն ինչ հանգիստ է։

 

8։30․ 3 տուժա՞ծ Սիրիայում

Սիրիայի պետական լրատվական աղբյուրները հայտարարել են, որ արձակված հրթիռների մեծ մասը սիրիական բանակի կողմից ոչնչացվել է երկնքում։ Սակայն հրթիռային հարվածների հետևանքով կա երեք տուժած։

Արեւմտյան երկրների ռազմական գործողության  պատճառը պաշտոնական Դամասկոսը համարում է հիասթափությունը Սիրիայի հանդեպ դավադրության ձախողումից ու ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի պայքարի հաջողություններից։

«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռյակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է», – ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Միաժամանակ խուճապ ցույց չտալու համար Սիրիայի նախագահի աշխատակազմը հրապարակել է Բաշար Ասադի՝ սովորական աշխատանքի գնալու վերաբերյալ տեսանյութ։

 

5։30․ Որոնք են եղել հրթիռային հարվածների թիրախները

  • Դամասկոսի հետազոտական կենտրոն
  • Արևմտյան Հոմսի քիմիական զենքի պահեստ
  • Արևմտյան Հոմսի մոտ պահեստ, հրամանատարական կետ։

Այս թիրախներին են ուղղված եղել ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական ուժերի հրթիռային հարվածները, որոնք ներկայացրել է ԱՄն զինված ուժերի միացյալ շտաբի պետը։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կապի մեջ է եղել ռուսական կողմի հետ ու տեղեկացրել է հարվածների մասին, որպեսզի խուսափեն ռուսաստանցի զինծառայողների կորստից ու ավիացիոն միջադեպերից։

 

4։42․ ԱՄՆ, Ֆրանսիայի և Բրիտանիայի զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք ևս միացել են հարվածներին:

«Մենք պատրաստ ենք շարունակել պատասխան գործողությունները այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական ռեժիմը չի դադարեցրել քիմիական արգելված միջոցների կիրառումը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հերթին հայտարարել է, որ արվում է ամեն ինչ խաղաղ բնակչության շրջանում տուժողներ չունենալու համար։ Ֆրանսիայի նախագահն էլ հաստատել է ֆրանսիական զինուժի մասնակցությունը հարվածներին ու նշել, որ իրենք չեն կարող հանդուրժել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը։

 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

BACK_TO_TOP