17:17 25.09.2018
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղություններով վարվող քաղաքականությունը։
«Բնություն՝ արտաքին պարտք» մեխանիզմը որոշակիորեն ձևափոխվել է, քանի որ մենք այս գործիքի կիրառումը պայմանավորում ենք, ոչ թե արտաքին պարտքի մարման գործընթացով, այլ բնապահպանական գլոբալ պատասխանատվությամբ, և ուրախ ենք, որ նախաձեռնությունն աջակցություն է ստացել Համաշխարհային բանկի կողմից»,- նշել է բնապահպանության նախարարը և համոզմունք հայտնել, որ կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի գործողությունների ճանապարհային քարտեզը։
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսուտղոն վերահաստատել է Հայաստանին աջակցելու բանկի պատրաստակամությունը և անդրադարձել է «Ֆինանսների մոբիլիզացում բնապահպանական առաջնահերթությունների համար» ծրագրի հիմնական բաղադրիչներին։ Ծրագիրը ներկայացրել է թիմի բնապահպանական հարցերով առաջատար խորհրդատու Ադրիանա Դամիանովան՝ առանձնացնելով Հայաստանի բնապահպանական հիմնական ռիսկերը, դրանց դեմ պայքարի միջոցները և հատուկ անդրադառնալով ֆինանսական ներքին և արտաքին ռեսուրսների ներգրավման մեխանիզմներին։
Մասնակիցներին ներկայացվել է նաև, որ ընթացող գործընթացների համատեքստում հայկական կողմը դիտարկում է Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքի 20,1 տոկոսն անտառապատ դարձնելը, ինչը չափելի գործընթաց է, և այն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլար։
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:48 11.04.2025
Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանըԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...