«Միսս Հայաստան»-ի կրքերը չեն հանդարտվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

«Միսս Հայաստան»-ի կրքերը չեն հանդարտվում

14:56 12.10.2017

«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին քննչական կոմիտե հաղորդում է տվել այն մասին, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ  «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ  «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը հայտարարել էր, որ Գոհար Հարությունյանը անօրինական մրցույթ է կազմակերպել: «Միսս Հայաստան» գործակալությունն այդ առիթով դիմել է դատարան և մտադիր է առաջիկայում նոր «Միսս Հայաստան» մրցույթ կազմակերպել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

16:51 28.11.2024

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական ​​շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական ​​շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական ​​անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […] ...

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

16:45 28.11.2024

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև […] ...

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:39 28.11.2024

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

16:33 28.11.2024

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կասկածում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կհետևի Իսրայելի և Լիբանանի համաձայնագրին.  դա կնշանակի, որ Իսրայելը չի ​​հասնի իր նպատակներին անկլավում: Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է Լիսաբոնում՝ Guardian թերթին տված հարցազրույցում։ «Իսրայելը չի ​​կարող համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, քանի որ համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ […] ...

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

16:26 28.11.2024

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

Գործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […] ...

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

16:21 28.11.2024

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, […] ...

BACK_TO_TOP