Հայաստանի ողջ տարածքում կստեղծվի միասնական երթուղային ցանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Հայաստանի ողջ տարածքում կստեղծվի միասնական երթուղային ցանց

13:23 12.10.2017

Այսօր կառավարության նիստում  հավանություն տրվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ նախ ստեղծելու են  օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որն ուզում են ստեղծել:

«Տրանսպորտային ցանցը մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի այնպես չլինի, որ որոշ բնակավայրեր դուրս մնան քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ կհամախմբվեն շահավետ և ոչ շահավետ խմբերը, որպեսզի  բիզնեսի համար դառնա շահավետ նախաձեռնություն»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝  նախատեսվում  է միասնական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքնել, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ երկարատև աշխատանք ունեն:

Նախարարը նաև հավելեց, որ օրենքը ընդունելուց հետո  պիլոտային ծրագիր են իրականացնելու, որից հետո ուսումնասիրելով արդյունքները, կփորձեն հետագայում հաստատել միասնական երթուղային ցանցը:

Կարեն Կարապետյանը նախատեսվող ժամկետներով հետաքրքրվեց և Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մոտակա երկու երեք ամսում կիրականացվի պիլոտային ծրագիրը, իսկ ցանցը ավելի խորը ուսումնասիրելուց հետո նոր միայն կհաստատվի: Նախարարը դժվարացավ ժամկետներ նշել՝ ասելով, որ հավանաբար մեկ տարի հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել միասնական երթուղային ցանցի մասին:

Վարչապետին այդ պատասխանը չբավարարեց:  

«Չէ: Պիլոտային արդյունքների հիման վրա ենք ցանցը նայում: Այդտեղ բարդ բան չկա: Իրա տրամաբանությունն ենք նայում , գործող պայմանգրերի ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց և  ինչ ներդրող ենք ակնկալալում»,-ասաց նա:

Այսպիսով՝ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով: Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկմամբ ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP