11:54 25.09.2018
Լոնդոնում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան տարվա արդյունքներով մի շարք անվանակարգերի հաղթողները:
«Լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթ ֆուտբոլիստն այս տարի նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել 2018թ. ԱԱ-ի արծաթե մեդալակիր: «Լավագույն մարզիչ» կոչմանն արժանացել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ում գլխավորությամբ ֆրանսիացիները պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեցին Աշխարհի չեմպիոնների տիտղոսը:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է, թե ինչպես են քվեարկել ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները: Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետևյալ կերպ են քվեարկել.
«Լավագույն ֆուտբոլիստ»
Հենրիխ Մխիթարյան. Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու
Վարդան Մինասյան. Անտուան Գրիզման, Լուկա Մոդրիչ, Էդեն Ազար
«Լավագույն մարզիչ»
Հենրիխ Մխիթարյան. Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան
Վարդան Մինասյան. Դիդյե Դեշամ, Խոսեպ Գվարդիոլա, Զինեդին Զիդան:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...