22:17 24.09.2018
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթանժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթնաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` Ռուանդայի հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի որակական նոր մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական ֆորում և ռուանդացի գործարարներին հրավիրել այդ միջոցառմանը:
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է20:45 25.11.2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը։ ...
20:36 25.11.2024
Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ, կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի […] ...
20:25 25.11.2024
Քեյնի հերթական հեթ-տրիկըՄյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...
20:18 25.11.2024
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետՕրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...
20:09 25.11.2024
Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համարԿանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...