Իսրայելը գործնական, սակայն թույլ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. Կնեսետի նախկին պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Իսրայելը գործնական, սակայն թույլ հարաբերություններ ունի Հայաստանի հետ. Կնեսետի նախկին պատգամավոր

16:30 24.09.2018

Իսրայելին հետաքրքրում է Ադրբեջանի դիրքորոշումն Իրանի հետ հարաբերություններում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ անդրադառնալով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին:

«Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջան այցելություններ կատարելու սիրահար է: Իսրայելը միշտ հետաքրքրվել է, մասնավորապես մուսուլմանական աշխարհի այն երկրներով, որոնք հարևան են Իրանին, քանի որ այդ երկիրը միակն է, որը բաց ձևով հայտարարում է Իսրայելը ոչնչացնելու իր ցանկության մասին, ինչը մեզ բնականաբար դուր չի գալիս: Ադրբեջանն Իսրայելի լավ գործընկերն է, և մեզ հետաքրքրում է, թե այդ երկիրն ինչ  դիրքորոշում ունի Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ»,- նշել է Ցինկերը:

Կնեսետի նախկին պատգամավորը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը տարածաշրջան կատարած այցի ընթացքում Հայաստան չի այցելել:

«Այս իրավիճակի ստեղծման պատճառն իր հիմքերն ունի: Իսրայելի պաշտպանության նախարարությունը, օրինակ, Հայաստանին (խմբ.- նախկին իշխանությունների օրոք) առաջարկել էր ռազմական համալիր մատակարարել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվեց: Մյուս կողմից էլ, երբ Հայաստանն սկսեց անդամակցել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանը սպառազինություն գնի այլ երկրից»:

Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները կարող են հայ-իսրայելական հարաբերությունները նոր մակարդակի հասցնել: Ըստ Ցինկերի՝ հայ-իսրայելական հարաբերություններն այս պահին ոչ այնքան լավ մակարդակում են, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի պարագայում:

«Մենք Ադրբեջանի հետ ունենք մաքուր առևտրատնտեսական հարաբերություններ: Մենք Ադրբեջանից ստանում ենք էներգառեսուրսների ավելի քան 30%-ը, ինչպես նաև մենք Ադրբեջանին մատակարարում ենք մեծ քանակությամբ սպառազինություն, որը վերջին պայմանագրով մոտ 5 մլրդ դոլարի է հասել: Բնականաբար, Հայաստանի հետ մենք նման մասշտաբի գործակցություն չունենք: Կարելի է այսպես ասել, որ Իսրայելը շատ լավ գործնական, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և գործնական, սակայն թույլ հարաբերություններ ունի Հայաստանի հետ»,- ասել է Ցինկերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP