Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները:

Ըստ զեկուցողի՝ բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջեւ համագործակցության էկոհամակարգը, որը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում:

Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը: «Նախագծի ընդունումը կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, ինչը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժեւորմանը եւ շրջանառության ընդլայնմանն ու առաջարկ-պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաեւ ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի նաեւ միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների եւ քննադատների միջեւ նոր ինստիտուցիոնալ կապերի ձեւավորմանը:

Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքում սահմանված որոշ դրույթներին:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների եւ փորձագետների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այցելեցի Սյունիքի մարզի Խոտ – Որոտան ճանապարհի կառուցման շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված աշխատանքին. Խուդաթյան

23:35 29.04.2025

Այցելեցի Սյունիքի մարզի Խոտ – Որոտան ճանապարհի կառուցման շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված աշխատանքին. Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Սյունիքի մարզի Խոտ – Որոտան ճանապարհի կառուցման շինհրապարակ՝ ծանոթանալու կատարված աշխատանքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտել են վճարային տերմինալից կատարված գողությունը

23:30 29.04.2025

Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտել են վճարային տերմինալից կատարված գողությունը

Ապրիլի 24-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղադրված տերմինալի դուռը բաց է: Նշված հասցե մեկնած Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները պարզել էին, որ ժամը 1.00-ից ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալի դուռը և գողացել դրամընդունիչը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին […] ...

Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակից 32-ամյա տղամարդն ընկել է 6-րդ հարկից

23:26 29.04.2025

Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակից 32-ամյա տղամարդն ընկել է 6-րդ հարկից

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վասնավծքներ է ստացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 […] ...

Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին․ Էնրիկե

23:20 29.04.2025

Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Արսենալի» դեմ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ինչպես են նախապատրաստվում անգլիական ակումբի ստանդարտ խաղարկումներին։ «Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին, ինչպես խաղային բոլոր բաղադրիչներին, այլապես մարզչական արտոնագիր չէինք ունենա»,- ասել է իսպանացին: «Արսենալ» – ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա այսօր երեկոյան: ...

Ստամբուլում հզոր երկրաշարժ է կանխատեսվում. Էրդողանը կառավարության հատուկ նիստ է գումարել

23:13 29.04.2025

Ստամբուլում հզոր երկրաշարժ է կանխատեսվում. Էրդողանը կառավարության հատուկ նիստ է գումարել

Ստամբուլում շարունակում են վերացնել ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ու գնահատել վնասները: Միաժամանակ իշխանությունները խոստովանել են, որ պատրաստվում են նոր, շատ ավելի ավերիչ երկրաշարժի: Երեկ նախագահ Էրդողանը կառավարության հատուկ խորհդակցություն է անցկացրել այդ խնդրին նվիրված: Ի՞նչ հանձնարարականներ է տվել Էրդողանը կառավարությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նախ այդ նիստում ամփոփվել են երկրաշարժի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները մեծամորցի երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

23:05 29.04.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները մեծամորցի երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 6.20-ին, Մեծամոր քաղաքի Միքայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչներ 29-ամյա և 25-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «ՎԱԶ-21012»-ով հանդերձ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «գաբագամա» տեսակի 15 դեղահաբ, ածխացած հետքերով կաթուցիչ և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Երիտասարդը […] ...

BACK_TO_TOP