14:40 29.04.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ:
Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է.
«Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, որոնք ձևավորվել են հազարամյակների ընթացքում և վերաբերում են մեր ժողովուրդների բարեկամությանը: Ես վստահ եմ, որ մեր քննարկումները շարունակական են լինելու և կրկին կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը կանգ չի առնելու և մենք անընդհատ նոր գաղափարներով ենք հանդես գալու, որոնք նպաստելու են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ասել է.
«Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է և ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար, ինչ խոսք, լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը և եղբայրությունը օրինակելի է և շարունակական զարգացում է ունենալու»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերությունների շարունակական խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են քաղաքական երկխոսության դերն ու փոխվստահության ամրապնդման կարևորությունը՝ ի շահ հարևան ժողովուրդների կայունության և բարօրության։
Նախագահները շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը՝ կարևորելով խաղաղասիրական օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը՝ որպես ողջ Հարավային Կովկասի զարգացման առանցքային նախապայման։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Այս համատեքստում քննարկվել է նաև փոխայցելությունների ազատության ապահովման՝ ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։
Դրականորեն արձանագրելով տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ կապերն ու համագործակցությունը՝ նախագահներն առանձնակի կարևորել են խորհրդարանական դիվանագիտության հետևողական զարգացումը՝ դիտարկելով այն որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման լավագույն հարթակներից։
Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմական ու մշակութային ընդհանրություններին՝ շեշտելով, որ այս հարուստ ժառանգությունը կազմում է երկուստեք վստահության, բարեկամության և շարունակական գործընկերության անսասան հիմքը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել վրացական կողմի՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը՝ նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման և կայունության պահպանման գործում։
Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրավիրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պատեհ առիթով այցելել Վրաստան:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...