ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ-ը հայտնել է, որ մարտի կեսերից 800 հարված է հասցրել Եմենում հութիների թիրախներին

09:00 28.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի կեսերին Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեկնարկից ի վեր, ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել ապստամբների շարժման ավելի քան 800 թիրախների։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Rough Rider» գործողության սկզբից ի վեր CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել ավելի քան 800 թիրախների՝ սպանելով հարյուրավոր հութի մարտիկների և մի քանի հութի առաջնորդների»,-ասվում է հրամանատարության հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ի էջում։

Ըստ ԱՄՆ զինվորականների՝ գործողության մեկնարկից ի վեր, հութիների բալիստիկ հրթիռների արձակման թիվը կրճատվել է 69%-ով, իսկ անօդաչու թռչող սարքերի հարվածները՝ 55%-ով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում

15:42 28.04.2025

Ապրիլի 28-30-ը կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 28-30-ը ժամը 10։00-ից 16։00-ն կգործի շարժական պատվաստումային կետ Վերնիսաժի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջինիս նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։ Շարժական պատվաստումային կետում կարող են պատվաստվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները հետևյալ պատվաստանյութերով․ ԱԴՓ-Մ՝ դիֆթերիայի, փայտացման դեմ […] ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 21-27-ը

15:39 28.04.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ ապրիլի 21-27-ը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը, նախալեռնային շրջաններում՝ տերևների առաջացումը և բողբոջների ուռչումը։ Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:35 28.04.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Բացահայտվել է չհայտարարագրված 1690 լիտր դիզելային վառելիքի տեղափոխման մի քանի դեպք։ Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Մաքսային հսկողությունից թաքցված 3960 տուփ ծխախոտի ներկրման փորձը կանխվել է։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 3290 կգ շների համար նախատեսված կեր։ 5 դեպքով փորձել են ՀՀ ներկրել […] ...

Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

15:30 28.04.2025

Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք․ Բելինգհեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրած պարտությանը (2-3). «Դաշտում թողեցինք ամեն ինչ, բայց չստացվեց հաղթել։ Առջևում դեռ 5 եզրափակիչ ունենք։ Այդ խաղերում նույնպես պետք է ներդնենք բոլոր ուժերը»,- գրել է անգլիացին։ «Ռեալը»  Լա լիգայի ավարտից 5 տուր առաջ 72 միավորով երկրորդ տեղում է և […] ...

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

15:26 28.04.2025

Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի գիշերը՝ ժամը 00:00-ն»,-նշված է Պուտինի որոշման մեջ։  ...

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

15:15 28.04.2025

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

Եվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP