16:14 27.04.2025
Կատալոնական «Բարսելոնան» Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում 3-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին» և պատմության մեջ 32-րդ անգամ նվաճել Իսպանիայի Արքայական գավաթը: Նախորդ անգամ այս տիտղոսը կատալոնական ակումբը նվաճել էր 2021 թվականին:
28-րդ րոպեին Լամին Յամալի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացել է Պեդրին:
Երկրորդ խաղակեսում «Ռեալն» ավելի ակտիվ է գործել հարձակման գծում: Մբապեն 70-րդ րոպեին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք է վաստակել և արդյունավետ իրացրել այն: 7 րոպե անց էլ Վոյցեխ Շչեսնիի դարպասը գրավել է Օրելյան Չուամենին:
Եվս 7 րոպե անց Յամալի կտրող փոխանցումից հետո իսպանացի հարձակվող Տորեսը դուրս է եկել Տիբո Կուրտուայի դիմաց, շրջանցել նրան և գնդակն ուղարկել «Ռեալի» դարպասը` 2-2:
Լրացուցիչ ժամանակում ավելի սուր է գրոհել «Բարսելոնան»: Խաղի վճռորոշ գոլը գրանցվել է 116-րդ րոպեին Ժյուլ Կունդեի կատարմամբ։
10:58 28.04.2025
Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ ԿուլեբաՈւկրաինան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, կարծում է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Որքան էլ տխուր է խոստովանել, բայց մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ այն բանից հետո, երբ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփը հեռանա»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքով՝ Կիևը սխալվել է՝ […] ...
10:40 28.04.2025
Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […] ...
10:32 28.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...
10:19 28.04.2025
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներինՊաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, […] ...
10:00 28.04.2025
Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Խուլիան Ալվարեսից («Աթլետիկո Մադրիդ»), Գիորգի Մամարդաշվիլիից («Վալենսիա»), Խավի Պուադոյից («Վալենսիա») և Սերխի Դարդերից («Մալյորկա»)։ ...
09:50 28.04.2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումըԹուրքիան պատրաստ է իր տարածքում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումը կողմերի համաձայնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ ասել էր, որ Սաուդյան Արաբիա այցից հետո կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Կատար այցը տեղի կունենա մայիսի 13-16-ը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը […] ...