Սպերցյանի շքեղ գոլը «Կրասնոդարի» կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+14.09 oC

Սպերցյանի շքեղ գոլը «Կրասնոդարի» կազմում

15:44 27.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:

Սպերցյանը 65-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1, սակայն 14 րոպե անց վրիպել է 11-մետրանոցից:

«Կրասնոդարը» հաղթել է 3-2 հաշվով և 58 միավորով առաջին տեղում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

11:10 28.04.2025

Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն: Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար […] ...

Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ Կուլեբա

10:58 28.04.2025

Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ Կուլեբա

Ուկրաինան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, կարծում է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Որքան էլ տխուր է խոստովանել, բայց մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ այն բանից հետո, երբ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփը հեռանա»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքով՝ Կիևը սխալվել է՝ […] ...

Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

10:40 28.04.2025

Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին: «Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ին

10:32 28.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

10:19 28.04.2025

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, […] ...

Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:00 28.04.2025

Պեդրին՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 22-ամյա ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ է արժանացել այդ մրցանակին։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Խուլիան Ալվարեսից («Աթլետիկո Մադրիդ»), Գիորգի Մամարդաշվիլիից («Վալենսիա»), Խավի Պուադոյից («Վալենսիա») և Սերխի Դարդերից («Մալյորկա»)։ ...

BACK_TO_TOP