23:23 26.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։
Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։
14:38 27.04.2025
Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով այս շաբաթ խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատգամավոր Մարիամ Պողոսյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ […] ...
14:14 27.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների […] ...
14:00 27.04.2025
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ ՄարկուսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք […] ...
13:39 27.04.2025
Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը: Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։ ...
13:14 27.04.2025
Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԱպրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մանկասայլակների խանութում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, […] ...
12:52 27.04.2025
Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրաԵմենի հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի Նևաթիմ ավիաբազայի վրա, ասել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Նևաթիմ ավիաբազայի վրա, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև անապատում: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման ներկայացուցիչը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […] ...