Իրանի ԱԳՆ. Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Իրանի ԱԳՆ. Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում»

17:37 26.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի և Իրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունները «շարունակվում են լուրջ մթնոլորտում»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում են լուրջ մթնոլորտում: Կողմերը Օմանի միջնորդների միջոցով փոխանակում են դիրքորոշումներ և կարծիքներ ինչպես պատժամիջոցների արդյունավետ վերացման, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահություն ստեղծելու և միջուկային էներգիան խաղաղ օգտագործելու Իրանի իրավունքի պաշտպանության հարցերի շուրջ»,- գրել է դիվանագետը X-ում:

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երրորդ փուլը սկսվել է շաբաթ օրը Մուսկատում։ Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ Օմանի մայրաքաղաքում տեղի են ունենում փորձագետների տեխնիկական խորհրդակցություններ՝ քննարկելու հնարավոր միջուկային գործարքի մանրամասները։

Քաղաքական բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը ղեկավարում է տեխնիկական խորհրդատվական թիմը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

11:12 27.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:52 27.04.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

10:30 27.04.2025

Իրանի Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել, հաղորդում է IRIB պետական ​​հեռուստատեսությունը: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- […] ...

Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

10:14 27.04.2025

Վանկուվերում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը սոցիալական ցանցերում: «Բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել այն բանից հետո, երբ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ փողոցային փառատոնի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունից հավելել են, որ վարորդը բերման է ենթարկվել, սակայն դեպքի մանրամասները չեն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 27.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջը

00:00 27.04.2025

Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջը

Երևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում […] ...

BACK_TO_TOP