Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+14.09 oC

Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում

23:38 25.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։

Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի շուտով:

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև տարեսկզբից ի վեր չորրորդ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ զրույցը տևել է երեք ժամ և «կառուցողական ու շատ օգտակար» է եղել։ Թրամփը Ուիտկոֆի հետ հանդիպումը լավ է անվանել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» փոխանակման առաջարկ է արել «Չելսիին»

10:11 26.04.2025

«Ռեալը» փոխանակման առաջարկ է արել «Չելսիին»

Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամրապնդել կիսապաշտպանությունը և թիրախավորել է Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է fichajes-ը: Իսպանական ակումբը առաջարկել է լոնդոնցիներին փոխանակել արգենտինացուն և Արդա Գյուլերին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նաև ևս 40 միլիոն եվրո վճարել: ...

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները

09:26 26.04.2025

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները

Ռուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

09:12 26.04.2025

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...

«Ռեալ Սոսյեդադի»   գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից

09:00 26.04.2025

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 26.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

00:00 26.04.2025

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...

BACK_TO_TOP