23:47 25.04.2025
Հայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ.
Մհեր Օհանյան 71կգ,
Արշակ Բեկչյան 64կգ,
Սեյրան Սարուխանյան 88կգ,
Սամվել Ղազարյան 79կգ,
Էրիկ Սաղաթելյան 98կգ,
Արսեն Հայրապետյան +98կգ։
10:11 26.04.2025
«Ռեալը» փոխանակման առաջարկ է արել «Չելսիին»Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամրապնդել կիսապաշտպանությունը և թիրախավորել է Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է fichajes-ը: Իսպանական ակումբը առաջարկել է լոնդոնցիներին փոխանակել արգենտինացուն և Արդա Գյուլերին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նաև ևս 40 միլիոն եվրո վճարել: ...
09:26 26.04.2025
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցություններըՌուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...
09:12 26.04.2025
Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...
09:00 26.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմիցԻսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...
08:30 26.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...