22:09 25.04.2025
Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և մարդասիրական ծրագրերը կարևոր գործոն են հանդիսանում երկկողմ կապերը առավել ընդլայնելու համար։
Դեսպանն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում, և կարևորել է Շվեյցարիայի ընթացիկ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և Հայաստանի սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող շարունակական մարդասիրական աջակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս հասցեագրել խոցելի խմբերի կարիքները։ Դեսպանը կարևորել է նաև Շվեյցարիայի կողմից իրականացվող՝ ՀՀ մարզերում տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։
Հ․ Տոլմաջյանը ներկայացրել է նաև տարածաշրջանում ներկայիս անվտանգային իրավիճակը և Հայաստանի ջանքերը հարատև խաղաղության և համագործակցության հաստատման ուղղությամբ։
Գլխավոր տնօրենը կարևորել է Հայաստանի քայլերը ժողովրդավարության ամրապնդման, իրավական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության ուժեղացման և սոցիալական արդարության ապահովման հարցում։ Նշել է, որ ԶՀԳ-ը պատրաստ է շարունակել զարգացման և մարդասիրական աջակցության տրամադրումը Հայաստանին, այդ թվում՝ ԼՂ փախստականներին՝ վերջիններիս երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և հասարակություն լիարժեք ինտեգրումը խթանելու նպատակով։
Երկուստեք շեշտվել է տարածաշրջանային կայունության կարևորությունը, և ԶՀԳ տնօրենը հայտնել է գործակալության պատրաստակամությունը իր մանդատի շրջանակներում նպաստելու խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և հետագայում նախաձեռնել նոր ծրագրեր, որոնք կխթանեն Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերային հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
11:43 28.04.2025
Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերըՄամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...
11:34 28.04.2025
Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումըՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...
11:25 28.04.2025
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավերՄեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...
11:18 28.04.2025
Դասթին Պորյեն կավարտի կարիերանUFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն հայտնել է, որ կավարտի կարիերան: Մարտիկը UFC 318-ի շրջանակներում հուլիսին կմենամարտի Մաքս Հոլոուեյի հետ: Այդ մենամարտը վերջինը կլինի Պորյեի կարիերայում: «Սա կլինի իմ վերջին մենամարտը: Ես ձեռնոցս կկախեմ Լուիզիանայում, որտեղից սկսվեց ամեն ինչ: Ամբողջ ճանապարհորդությունը սկսվեց այնտեղ, և ինձ համար մեծ պատիվ է UFC-ն ու […] ...
11:10 28.04.2025
Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն: Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար […] ...
10:58 28.04.2025
Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա․ ԿուլեբաՈւկրաինան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ-ի վրա նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում, կարծում է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Որքան էլ տխուր է խոստովանել, բայց մենք այլևս չենք կարող հույս դնել Ամերիկայի վրա ո՛չ հիմա, ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, նույնիսկ այն բանից հետո, երբ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփը հեռանա»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքով՝ Կիևը սխալվել է՝ […] ...