12:13 26.04.2025
Չնայած հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել թիմի ամառային տրանսֆերային արշավը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Իտալացի մասնագետի տեսադաշտում են․
Սանդրո Տոնալին («Նյուքասլ»)
Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ»)
Ուիլյամ Սալիբան («Արսենալ»)
Մանուել Ականջին («Մանչեսթեր Սիթի»)
Նշենք, որ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
00:00 27.04.2025
Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջըԵրևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում […] ...
23:59 26.04.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի […] ...
23:55 26.04.2025
Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրըԱմեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը իրենց բարեմաղթանքն են հղում […] ...
23:42 26.04.2025
Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլին նախորդող խարույկ-երեկոն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...
23:36 26.04.2025
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերիԱպրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Այս […] ...
23:23 26.04.2025
Նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։ ...