Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ. Ուգոչուկվու Իվու

00:00 25.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել:

«Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, իռլանդացիների և պորտուգալացիների դեմ։ Այո, եզրափակիչ դուրս գալը դժվար կլինի, բայց սա ֆուտբոլ է, ամենաանկանխատեսելի մարզաձևը։ Մենք տեսանք, թե ինչպես Վրաստանը նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր և հասավ մինչև 1/8 եզրափակիչ: Այնպես որ, կարծում եմ Հայաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչ: Անհնարին ոչինչ չեմ տեսնում, որ հայ ֆուտբոլիստները մեկ տարի հետո հանդես գան աշխարհի առաջնությունում»,- ասել է Իվուն:

Խոսելով նիդեռլանդցի մասնագետի մասին՝ Իվուն ասել է.

«Բոլորը գիտեն, որ Ջոն Վան՛տ Սխիպը մեծ մասնագետ է, ով նախկինում գլխավորել է «Այաքսը» և աշխատել Եվրոպայում։ Ես հավատում եմ, որ նա շատ օգուտ կբերի ողջ հայկական ֆուտբոլին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ Կապելո

08:21 25.04.2025

Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ Կապելո

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը չի հասնելու պատմության լավագույն ֆուտբոլիստների խաղամակարդակին, հաղորդում է As-ը: «Յամալն աստղ է, բայց հանճար չէ: Նա չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն: Նրանց պես ֆուտբոլիստները ծնվում են 20 տարին մեկ: Այնպես որ ևս 20 տարի պետք է […] ...

Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքեր

08:15 25.04.2025

Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքեր

Թեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության հասնելը կփրկի բազմաթիվ կյանքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 25.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Անգլիայում մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել և դադարեցրել հանդիպումը

08:00 25.04.2025

Անգլիայում մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել և դադարեցրել հանդիպումը

Անգլիական սիրողական «Օլդ Մելթոն» և «Մոլթ Շավել» թիմերի միջև խաղը դադարեցվել է արտառոց պատճառով: Մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Յորք քաղաքում: Խաղի ընդմիջման ժամանակ անհայտ անձը ներխուժել է մրցավարի հանդերձարան և արտաթորել նրա մարզակոշիկներից մեկի մեջ: Հայտնաբերելով դա՝ մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Ենթադրվում է, որ […] ...

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

00:30 25.04.2025

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:18 25.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP