17:47 24.04.2025
Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց բնակեցրած հողերից: Պետք է հիշել անցյալի դառը դասերը։
2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուլղարիայի Ազգային ժողովը հռչակագիր ընդունեց՝ ճանաչելով կատարված հանցագործությունը։ Այսպիսով, մեր երկիրը ներառվեց այն երկրների շարքում, որոնք ճանաչեցին այն։
Ես հպարտ եմ, որ Բուլղարիան ապաստան և զարգացման հնարավորություններ է ընձեռել փրկվածներին։ Նրանց ժառանգներն այսօր լավագույնս ինտեգրված հայ համայնքի կորիզն են կազմում, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում: Խոնարհվում ենք»,- գրել է Բուլղարիայի փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում:
23:06 24.04.2025
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած23:31 24.04.2025
Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին և պատինԱպրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին և պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են 1-ը՝ «Սևան» […] ...
23:23 24.04.2025
Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներումԱդրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում։ «Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցելու վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։ ...
23:06 24.04.2025
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժածԱպրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, […] ...
22:53 24.04.2025
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան. Ֆլիկն արձագանքել է Անչելոտիի՝ հնարավոր հեռացման մասին լուրերին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռացման մասին լուրերը։ «Տհաճ է տեսնել, թե ինչ է կատարվում Անչելոտիի հետ: Նա ամեն ինչ նվաճեց «Ռեալի» հետ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» […] ...
22:39 24.04.2025
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զnhերի հիշատակըԱպրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից: ...
22:26 24.04.2025
Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. ԹրամփԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես […] ...