Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

16:38 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից:

Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 28-ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս: Ասուլիսին նախորդող երկկողմ հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական ոլորտի հարցեր, երկկողմ հարաբերությունները խթանելու հնարավորությունները, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում

23:45 24.04.2025

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդում

2025 թ․ ապրիլի 24-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։ ...

Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

23:41 24.04.2025

Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: ...

Դեսպան Բալայանը շեշտել է անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը

23:36 24.04.2025

Դեսպան Բալայանը շեշտել է անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանն, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ […] ...

Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին և պատին

23:31 24.04.2025

Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին և պատին

Ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին և պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են 1-ը՝ «Սևան» […] ...

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում

23:23 24.04.2025

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում։ «Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցելու վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։ ...

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին` միաժամանակ ժխտելով ցեղասպանությունը

23:15 24.04.2025

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին` միաժամանակ ժխտելով ցեղասպանությունը

Հայոց ցեղասպության 110-րդ տարելիցը նշվել է տարբեր երկրներում: Այդ երկրների թվում կա՞ Թուրքիան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տարի ևս Թուրքիայում պաշտոնապես արգելել են ցանկացած տեսակի հրապարակային միջոցառումները՝ նվիրված  Ցեղասպանության տարելիցին: 2009թ.-ից սկսած Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում այդպիսի միջոցառումներ արտոնում էին և անգամ ամենամեծ հրապարակներում էին մեծ հավաքներ անցկացվում: 2020թ.-ին առաջին անգամ […] ...

BACK_TO_TOP