Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

16:30 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում

23:23 24.04.2025

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում։ «Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցելու վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։ ...

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին` միաժամանակ ժխտելով ցեղասպանությունը

23:15 24.04.2025

Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայերին` միաժամանակ ժխտելով ցեղասպանությունը

Հայոց ցեղասպության 110-րդ տարելիցը նշվել է տարբեր երկրներում: Այդ երկրների թվում կա՞ Թուրքիան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տարի ևս Թուրքիայում պաշտոնապես արգելել են ցանկացած տեսակի հրապարակային միջոցառումները՝ նվիրված  Ցեղասպանության տարելիցին: 2009թ.-ից սկսած Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում այդպիսի միջոցառումներ արտոնում էին և անգամ ամենամեծ հրապարակներում էին մեծ հավաքներ անցկացվում: 2020թ.-ին առաջին անգամ […] ...

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

23:06 24.04.2025

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Ապրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, […] ...

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան. Ֆլիկն արձագանքել է  Անչելոտիի՝ հնարավոր հեռացման մասին լուրերին

22:53 24.04.2025

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան. Ֆլիկն արձագանքել է Անչելոտիի՝ հնարավոր հեռացման մասին լուրերին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռացման մասին լուրերը։ «Տհաճ է տեսնել, թե ինչ է կատարվում Անչելոտիի հետ: Նա ամեն ինչ նվաճեց «Ռեալի» հետ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» […] ...

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զnhերի հիշատակը

22:39 24.04.2025

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զnhերի հիշատակը

Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից: ...

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

22:26 24.04.2025

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

ԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես […] ...

BACK_TO_TOP