Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+15.09 oC

Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

16:16 24.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, օրագրային գրառումներ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր։

Դրանք ներառում են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Օսմանյան Թուրքիայից տարբեր պետություններ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա գաղթած մեր հայրենակիցների վկայությունները։

Ներկայացված են նաև 20-րդ դարի սկիզբին տարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում հայտնված մարդկանց վավերագրերը, հուշագրությունները, մամուլի հրապարակումները։

«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիական Լիգա 1-ը փոփոխություն է կատարել ի շահ Աշխարհի ակումբային առաջնության

21:14 24.04.2025

Ֆրանսիական Լիգա 1-ը փոփոխություն է կատարել ի շահ Աշխարհի ակումբային առաջնության

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) տնօրենների խորհուրդը հաստատել է լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհանի անցկացումը 2025 թվականին։ Այս որոշումը կայացվել է, որպեսզի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերը կարողանան գրանցել նոր ֆուտբոլիստներ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայից առաջնությանը կմասնակցի ՊՍԺ-ն։ 2025 թվականի Աշխարհի […] ...

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

20:58 24.04.2025

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդում մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի […] ...

Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից․ զրույց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ

20:46 24.04.2025

Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից․ զրույց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ «Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ […] ...

«Ռեալում» քաոս է․ Պետին Ալեքսանդր-Առնոլդին խորհուրդ է տվել մնալ «Լիվերպուլում»

20:34 24.04.2025

«Ռեալում» քաոս է․ Պետին Ալեքսանդր-Առնոլդին խորհուրդ է տվել մնալ «Լիվերպուլում»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խորհուրդ է տվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին մնալ անգլիական ակումբում: «Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խորհրդանիշ է «Լիվերպուլում»: Նա կարող է մնալ ակումբում, ինչպես Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյքը: Իմ խորհուրդն է Տրենտին մնալ «Լիվերպուլում»: Նրանց հետ նա կարող է ամեն տարի պայքարել՝ Անգլիայի Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելու համար: […] ...

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. Լուազո

20:13 24.04.2025

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. Լուազո

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է նա: Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à […] ...

SHANTNEWS

20:00 24.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP