15:45 24.04.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։
Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․
«Մենք երբեք թույլ չենք տվել և երբեք թույլ չենք տա, որ մեր քաղաքացիներից որևէ մեկն ինչ-որ պատճառով խտրականության, օտարման կամ մարգինալացման ենթարկվի:
Մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, ովքեր արժեքավոր ներդրում են ունենում մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և հասարակական կյանքի մեջ, կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը։
Ճիշտ այնպես, ինչպես միասին ենք հասել այս օրվան, մենք միասին, ուս ուսի կկառուցենք Թուրքիայի դարաշրջանը:
Մեր կիսալուսնով և աստղով դրոշի հանգստություն պարգևող հովանու ներքո, մենք հավերժ ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Այս մտքերով ևս մեկ անգամ ես անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի կրած ցավը անցյալում, և հարգանքով հիշատակում կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»:
20:46 24.04.2025
Շատ դեպքերում անում ենք բաներ, որ Թուրքիան նույնիսկ չի պահանջում մեզանից․ զրույց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ «Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ […] ...
20:34 24.04.2025
«Ռեալում» քաոս է․ Պետին Ալեքսանդր-Առնոլդին խորհուրդ է տվել մնալ «Լիվերպուլում»Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խորհուրդ է տվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին մնալ անգլիական ակումբում: «Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խորհրդանիշ է «Լիվերպուլում»: Նա կարող է մնալ ակումբում, ինչպես Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյքը: Իմ խորհուրդն է Տրենտին մնալ «Լիվերպուլում»: Նրանց հետ նա կարող է ամեն տարի պայքարել՝ Անգլիայի Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելու համար: […] ...
20:22 24.04.2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Կալկաթայի եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգինՀնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Կալկաթայի Սբ․ Նազարեթ եկեղեցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի հանդիսապետությամբ և Տ. Պետրոս քահանա Կադեյանի կողմից մատուցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգին: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության […] ...
20:13 24.04.2025
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ. ԼուազոԵվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայ ժողովրդի ցեղասպանության ոգեկոչումը միաժամանակ հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, ձգտում, որ նրանց նահատակությունը չմոռացվի և հանձնառություն, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է նա: Commémorer le génocide commis contre le peuple arménien, c’est à […] ...
19:53 24.04.2025
Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: «Ինձ համար միևնույն է Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: Ամենակարևորը տիտղոսն է», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում Goal-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 գոլ է խփել, Բենզեման՝ 18: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալ Իթիհադը»՝ մոտակա հետապնդող «Ալ Հիլալին» […] ...